>

Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանն իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

Բաց նամակ ընկերներիս.

Հիշում եմ, երբ ես ու Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակի մեջ էր: Լևոնի առաջ կյանքը դրել էր 1-ին անգամ խնդիր, որին ցավոք սրտի չկար ելք:




Քոչարյանի զոհերը

Լևոնը՝ ով իր կյանքի մեջ լուծել է տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այդժամ մոլորված էր ու չուներ ոչ մի քայլ: Լևոնի ընկերները շատ անգամ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու ընթացքում, Լևոնը՝ կարանտինի սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից դեղեր գտավ և հասցնել տվեց Հայաստան, կնոջը փրկելու հույսով:




Ինչու՞, քանզի դա Լևոնն է, ով պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է: Ես ամբողջ կյանքում ատել եմ անարդարությունը ու կռիվ եմ տվել անարդարության դեմ:

Դպրոցի մեջ, երբ մեր դասարանում սովորող մի աղջկա բոլորը ծաղրում էին և նեղացնում, ես իր կողմն էի անցնում և լինում մեծամասնության աչքի փուշը:

Հիմա ևս չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին: Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի պես անկեղծ, բարի և նվիրված մարդու, քանզի իր նմաններն աշխորհում շատ քիչ են:


Ես ու Լևոնը սկզբնական փուլում լավագույն ընկերներ էինք ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելության գնում և ծաղիկներ դնում Արիի գերեզմանին:

Իսկ այդ պահերին Լևոնի կողքին շատ քիչ մարդիկ էին: Ցանկանում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել ու շարունակում են մեզ աջակցել, նրանց ովքեր ինձ ու Լևոնին մարդասպան կոչեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց ովքեր ի սրտե սիրեցին մեզ և մեկնաբանությունների մեջ կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ:

Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը ասել է. «Նույնիսկ չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից և բարոյական նորմերից»:

Ես էլ համաձայնվում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է համարվում: Ես ձեզ միմիայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի պես նվիրված, բարի և մաքուր հոգով էակի, ով այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է սիրել ամբողջ աշխարհը:

Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք և սեր նվիրել Լևոնին: Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին և նույնիսկ օրագրիս մեջ բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որ ինչ-որ կերպով արտահայտեի ցավս:


Նամակիս վերջում ցանկանում եմ կիսվել ձեզ հետ բանաստեղծություններով, որոնք նվիրել եմ Արիանայի հիշատակին:

Գնա սիրելիս, ես հասկացել էի, Սա քո վայրը չէ ու չի էլ եղել, Գնա բայց թող վերջին անգամ, Զգամ հրեշտակային և անմահ հոգիդ:

Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ, Եւ արտաշնչեմ և շնչեմ բույրդ, Դադար, դու չկաս, սակայն ես դեռ զգում եմ, Ես քեզ դիպչում եմ, բայց դու չկաս:

Շախ ու մատ, այո դու միշտ էլ հաղթել ես, Քո ոչ երկրային կատարելությամբ, Եվ ավաղ ես ինքս ինձ անիծել էի, Քո հրեշտակային ներկայությամբ:

Ես գիտեմ դու կաս, գնա սիրելիս, Վեր բարձրացիր և հավերժացիր, Ես վախենում էի սա խոստովանել, Սակայն ես անզոր եմ քեզ այստեղ պահել, Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել:

15.04.2020


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->