>

Էլեկտրոնային լրատվամիջոցներում երեկվանից քննարկվում է երգչուհի Քրիստինե Պեպելյանի` ԱՄՆ արտագաղթելու թեման: Ըստ հրապարակումների՝ երգչուհին Հայաստանում աշխատանք չունի, ինչի պատճառով որոշել է հեռանալ երկրից:


Tert.am Life-ի հետ զրույցում Քրիստինեն ասաց, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը։







Քոչարյանի զոհերը

«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախորդ տարի, երբ ես Միացյալ Նահանգներ էի գնում, ինչո՞ւ ոչ ոքի մտքով չանցավ իմ այցը որպես արտագաղթ մեկնաբանել։


Այդ լուրը կարդացի, երբ ձայնագրման ստուդիայում իմ նոր երգն էի պատրաստում,- ասաց նա, ապա անդրադարձավ հրապարակումներին,- Ես այս ընթացքում միշտ հասանելի եմ եղել և որևէ լրատվամիջոցի կողմից զանգ չեմ ստացել նախքան նման նյութեր հրապարակելը:


Լավ կլիներ, որ ինֆորմացիան գրելուց առաջ մարդիկ ինձ հետ խոսեին:

Եթե կան լրատվամիջոցներ, որոնք ենթադրություններով են առաջնորդվում, ոչ թե լուրջ տեղեկատվությամբ, ապա ես նրանց հրապարակած լուրերը բամբասանք եմ համարում»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->