>

Այսօր՝ օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի «VARDA» գիշերային ակումբի հարևանությամբ՝ դիմացի մայթում, տղամարդու դի կա:


Ինչպես հայտնում է shamshyan.comը, ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:







Քոչարյանի զոհերը


Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի և Արտաշատի ոստիկանապետեր Ջանիկ Մարությանն ու Արթուր Հովհաննիսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի և Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Կարեն Իսրայելյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Արարատի մարզի դատախազության դատախազ Վաղինակ Մկրտչյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Արթուր Սահակյանն էր, ով մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:


Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->