>

Արտակարգ դրությունը ստիպված են ...

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծը։




Քոչարյանի զոհերը




«Չնայած նկատվում է վարակի աճի տեմպի նվազում, սակայն շարունակում է մեծ մնալ վարակի հետևանքով մահացության և վարակի տարածման ցուցանիշները։ Արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը կարող է էական ազդեցություն ունենալ դեպքերի աճի տեմպի նվազման վրա։ Կարող ենք փաստել, որ այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, դեռևս պահպանվում են։


Առաջարկվում է մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ»,-նշեց Բադասյանը։ Նրա խոսքով՝ սա Արտակարգ դրության 5-րդ անգամ երկարաձգում է, սակայն ուղեկցվում է մեղմացումներով «Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է։ Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։

Անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ մինչև մեկուկես մետրի տարածության պահպանումը։ Մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումները կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները։ Թույլատրվում է դրանց կազմակերպումը, անցկացումը, և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները։


Վերացվել է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացվածների մասով համապատասխան տվյալներ ստանալու մասով ոչ ավել, քան 14 օրվա կտրվածքով»,-նշեց նա։ Բադասյանը շեշտեց, որ սրանք են համապատասխան մեղմացումները և խնդրեց կառավարության անդամներին հաստատել նախագիծը։

Сообщение Ահա,թե որ սահմանափակումներն են հանվել․․․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->