>

Գագիկ Ծառուկյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:




Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երիտասարդությունը մեր հասարակության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է:


Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք միասնաբար Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր:

Սիրելի երիտասարդներ, դու՛ք եք մեր երկրի ապագան, ու ես վստահ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու:


Հարկավոր է միայն կամք, ձգտում և աշխատասիրություն՝ ձեր բոլոր նվիրական երազանքների իրականացման գործում:
Իսկ ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին, աջակցել ու սատարել մեր հայրենիքն առավել բարգավաճ դարձնելուն միտված ձեր բոլոր նախաձեռնություններին ու նպատակներին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ գեղեցիկ այս տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ երջանկություն, կյանքի բոլոր բնագավառներում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Сообщение Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->