>

Եւ ուրեմն` մարդը` կրքերի գերի՞, թե՞ կրքերը` մարդու ազատարար։ Ես չէի ուզում հարցին պատասխանել այնպես, ինչպես ինքս եմ ուզում, փորձում էի երդվյալ ատենակալի նման օբյեկտիվորեն քննել բոլոր հանգամանքները, հարցի բոլոր կողմերը։


Հետո հասկացա, որ այնքան էլ հեշտ գործ չէ օբյեկտիվ լինելը, որովհետեւ եթե պիտի ուսումնասիրենք մարդու եւ կրքերի հարաբերությունները, պետք է օբյեկտիվ ընտրություն կատարենք մարդու եւ կրքերի առաջացման երկու տեսությունների միջեւ. աստվածաշնչյան տեսության, ըստ որի` մարդուն ստեղծել է Աստված, իսկ մեղքի մեջ նրան գցել սատանան, եւ դարվինիզմի տեսության, ըստ որի` մարդը առաջացել է կապիկից, եւ կրքերն էլ օրգանիզմի հորմոնալ գործունեության արդյունք են։







Քոչարյանի զոհերը

Եթե մենք պետք է հենվենք այս տեսություններից մեկի ճշմարտացիության վրա, արդեն իսկ չենք կարող օբյեկտիվ լինել, նշանակում է` մենք կա՛մ այս կողմից ենք, կա՛մ այն։ Ու ճիշտն ասած, այս պարագայում չեմ էլ ուզում օբյեկտիվ լինել, հրաժարվում եմ օբյեկտիվ լինել, եթե օբյեկտիվ լինելու համար անհրաժեշտ է կասկածի տակ դնել այն, ինչին հավատում ես։


Չնայած դարվինիզմն ու մատերիալիզմը այս հարցում խայտառակ պարտություն են կրել, որովհետեւ այս տեսության հետեւորդները դժվար թե համաձայնեն խմբակային սեքսը կամ սեռական այլասերության զանազան տեսակները նորմալ ու բնականոն բան համարել։

Անգամ աստվածաշնչյան տեսության ամենամոլեռանդ հակառակորդը, ինչպիսին էր, օրինակ, Խորհրդային Միությունը, բարոյականության արժեքներ էր քարոզում, եւ այդ կայսրության գոյության ընթացքում հոգեւոր, մշակութային արժեքների մի աննկարագրելի շտեմարան գոյացավ` գրականության մեջ, կինոյում, արվեստի այլ ճյուղերում. սա անուրանալի է:


Մեջբերում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->