>


Չնայած մինչև Տիկ-տոկ-ում գրանցվելը Մագա Հարությունյանը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, նա լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկ-ի շնորհիվ: 23-ամյա Մարգարիտան սիրում է, երբ իրեն դիմում են կարճ` Մագա:

Tert.am Life-ը Մագայի հետ զրուցել է Տիկ-տոկ-ի, Ինստագրամի, հեռուստատեսային նախագծերի, ծնողների մասին։ Անդրադարձել ենք նաև քթի պլաստիկ վիրահատության դիմելու որոշմանը:




Քոչարյանի զոհերը

Ինտագրամի իր էջը Մագան բացել է 2020 թվականի ապրիլի 5-ին, ունի 15 հազար հետևորդ: Ասում է` ոչինչ չի արել էջն ակտիվացնելու համար, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել:




«Բաց լուսանկարներ իմ էջում չունեմ, ունեմ համարձակ լուսանկարներ, որտեղ կարճ զգեստով եմ, բայց դրանք բաց չեմ համարում: Էջս դրանց միջոցով չեմ ակտիվացնում: Ժամանակին էջս ակտիվացնելու համար ոչինչ չէի անում, երբ սկսեցի նկարահանվել հեռուստատեսային նախագծերում, հետևորդներս օր օրի շատացան: Դրանից հետո ես էլ ոգևորվեցի ու սկսեցի զբաղվել իմ էջով: Իմ կարծիքով` հետևորդներս ակտիվացան նաև իմ հումորային տեսանյութերից հետո: Ինստագրամում ակտիվ լինելու շնորհիվ տարբեր նախագծերից առաջարկներ եմ ստանում, ինչը հաճելի է»,- ասաց նա:

Տիկ-տոկ-ում Մագան գրանցված է մոտ մեկ տարի: Ըստ նրա` մյուս Տիկ-տոկերների համեմատ կարճ ժամանակահատվածում կարողացել է շատ հեևորդներ հավաքել. «Տիկ-տոկ-ում ունեմ ավելի շատ հետևորդ ու ակտիվություն, քան Ինստագրամում, նաև ավելի շատ եմ գումար վաստակում: Ինստագրամի միջոցով վաստակածս ամենամեծ գումարը եղել է 150 հազար դրամ` մեկ գովազդային հոլովակի համար: Տիկ-տոկ-ում ունեմ 96 հազար հետևորդ, հետևորդներս անընդհատ ավելանում են: Տեսանյութերս հումորային են կամ թրենդային»:


Վերջին տարիներին Մագան նկարահանվել է մի քանի նախագծում։ Ասում է` ընտրվել է քաստինգների եմ մասնակցելով։ «Նկարահանվել եմ «Երանի» հեռուստասերիալում, «Ընտանեկան գաղտիքներ» նախագծում, «Ֆուլ հաուս» սիթքոմում` մարմնավորելով Ֆելիքսի վարսահարդարին, հումորային նախագծերից մասնակցել եմ «Հումորի լիգա» նախագծին,- ասաց նա և հավելեց, որ ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գործող դերասանական ստուդիան.- Ցանկություն ունեմ շարունակել նույն ուղղությամբ, բայց չգիտեմ` երբ: Իմ մասնագիտությունը շատ եմ սիրում ու դրանից, հաստատ, չեմ հրաժարվի»:

Մագայի խոսքով` հայտնի դառնալու մասին չի երազել, բայց ցանկություն է ունեցել սիրված լինել. «Մարդը կարող է լինել հայտնի, բայց չլինի սիրված: Իմ ցանկությունն ինչ-որ չափով, կարծում եմ, իրականացել է: Ուշադրության կենտրոնում սիրում եմ լինել, եթե մեկ վայրկյան չեմ լինում, ինձ թվում է աշխարհը գլխիվայր շրջվել է»:


Մագայի մայրը տնային տնտեսուհի է, հայր դիազայներ է` չնայած նրա հարազատների մեծ մասը քահանաներ են: «Եղբայրս ինձնից մեծ է մեկ տարով, համակարգչային խաղերի սիրահար է: Ժամանակին ընտանիքիս անդամներին հետաքրքրում էր, թե համացանցում ինչ եմ անում, բայց հիմա բացարձակ չեն խառնվում»,-ասաց Մագան:

Առաջիկայում Մագայիբհետևորդները նրան կտեսնեն արտաքին փոփոպությամբ, երեկ նա վիրահատել է քիթը. «Ունեի շնչառական խնդիրներ, որոնց հետ միասին կատարվեց նաև պլաստիկ վիրահատություն: Իմ քիթը միշտ սիրել եմ, չեմ բարդութավորվել, ուղղակի երկուսը մեկում արեցի»:

Մարիամ Խաչատրյան

Сообщение «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ում հայտնի դառնալու մասին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->