>

Ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում
գրում է.
Հարգելի′ հայրենակիցներ, գործընկերներ, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ
Սարգսյանս, երկարատև հարկադիր անգործությունից հետո ստիպված եղա հանդես գալ
հայտարարությամբ, որը, մեղմ ասած, չի բխում ինձ ոստիկանության կադրերի ռեզերվի
ուղեգիր «նվիրած» անձանց շահերից:Այո ինձ համար Արցախը գերագույն արժեք է և ցանկացած զտարյուն հայի համար Արցախը
պետք է լինի գերագույն արժեք:
Պարոնայք սպաներ, օրենքի պահապաններ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Սահմանադրության 27-
րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք,
ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու
ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Եվ միանշանակ, ֆեյսբուքում և առհասարակ, առցանց տիրույթում աշխատանքային ժամերից
դուրս այս կամ այն գրառումը լայքելը իմ իրացվունքն է, և լայքելու պատրվակով ինձ այս
դժվար պայմաններում ռեզերվ ուղարկելը հակասահմանադրական, հակաօրինական երևույթ
է:
Ձեռքիս տակ ունեմ խոսուն ապացույց, որը կենդանի փաստ է և հիմնավորում է իմ այն թեզը,
որ ես ռեզերվ եմ ուղարկվել բացառապես ապօրինի և կամայական կերպով:
Պարոնայք պատասխանատուներ, բարձրաձայնածս հարցին լուծում չտալու դեպքում,
խոստանում եմ հրապարակել ինձ մոտ եղած ապացույցը: ոստիկաններին, ովքեր վաղվա գեներալներն են, ի վերջո, ոչ ոք հավերժ չէ և ոչինչ հավերժ չէ,
բացի ձեր կատարած գործերից…
Հետևություննե′ր արեք և վերանայեք ձեր գործելաոճը: ԵՎ հիշեք՝ ԱՄԵՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է
Բարին ընդ ազգիս…
Պատիվ ունեմ…
Ձեր` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյան




Քոչարյանի զոհերը

Աղբյուրը https://armlife.am/news/118143.html





Сообщение Ոստիկանության ավագ լեյտենանտի աղմկահարույց գրառումը Source: https://armlife.am/news/118143.html появились сначала на mediatime.



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->