>

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստի ընթացքում կներկայացնի Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողներին օժանդակության տրամադրումն է վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և




Քոչարյանի զոհերը

առկա աշխատատեղերը պահպանելու համար։ Որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը։




առկա աշխատատեղերը պահպանելու համար։ Որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը։


Սույն որոշման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։ Ամսական դրամաշնորհի չափը որոշվում է հետևյալ սկզբունքով՝
ա) եթե աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 70% և ավելին, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ԱՉ = ԱՀ0․33ԱԳ,
բ) եթե աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 20%-ից մինչև 70%, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԱՉ = ԱՀ0․25ԱԳ
գ) եթե ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 1-ին հաջորդող ժամանակահատվածում, ապա աջակցության ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԱՉ = ԱՀ0․25ԱԳ
Նշված բանաձևերում ԱՉ-ն՝ պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է, ԱՀ-ն՝ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների համար աջակցության տրամադրման ամսվա հաշվարկված եկամուտների հանրագումարն է, ԱԳ-ն՝ աջակցության գործակիցն է։


Աղբյուրը https://vendeto.info/?p=82899

Сообщение Մի քանի րոպե առաջ. Կառավարությունը նոր միջոցառում է հաստատում. աջակցություն կստանան նրանք, ովքեր…նոր ցանկ է հաստատվել…տեսեք կա ձեր անունը появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->