>

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Կուկնիցկին, հայտնում է Մոսկվայի Գուբերնսկի թատրոնի կայքը։




Քոչարյանի զոհերը

«Նա 35 տարեկան էր։ Հանկարծակի մահ, մեծ, անըմբռնելի կորուստ, որը առայժմ հնարավոր չէ ոչ գիտակցել, ոչ ընդունել։ Սերյոժա, սիրում ենք, կհիշենք, շնորհակալություն տաղանդիդ ու մարդկային ջերմության համար։





Ցավակցում ենք հարազատներին ու մտերիմներին, ամուր եղեք»,- ասված է հրապարակման մեջ։

Թատրոնը չի հայտնել «Մարտ Սեւաստոպոլի համար» ֆիլմում խաղացած դերասանի մահվան պատճառը։ Նշվում է, որ Կուկնիցկին թատերախմբի ամենավառ դերասաններից մեկն էր, առանց որի դժվար է պատկերացնել բեմադրությունների մեծ մասը։




Կուկնիցկին խաղացել է «Բալենու այգին», «Էներգիայիվ լի մարդիկ», «Սիրանո դե Բերժեկարե» ներկայացումներում։

Կուկնիցկին հայտնվել է նաեւ այնպիսի ֆիլմերում ու սերիալներում, ինչպիսիք են «Հղիության թեստ», «Կայսրության թեւերը», «Մենք ապագայից», «Շեֆ» եւ «Երկինքը տեսել է ամեն ինչ»։

Сообщение Ցավալի լուր. 35 տարեկանում մահացել է սիրված դերասանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->