>

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն, որ հայկական շոուբիզնես ասվածը, վաղուց է կաղում և առավելապես աչքի է ընկնում արաբա-թուրքական մելիզմներով, գաղտնիք չէ։

Գաղտնիք չէ նաև, որ նման ոճի երգերն ամենիվ շատն են հնչում ռեստորաններու և գումար վաստակելու հնարավորություն տալիս երգիչ-երգչուհիներին։




Քոչարյանի զոհերը




Սակայն այստեղ միան փողը չի պատճառը․ երբ դու էությամբ ռաբիս ես, անգամ միլիոնավոր դոլարները չեն կարող ճաշակ բարձրացնել։

Վերջին տարիների ամենապահանջված “երգահանը” Ռիչարդ Մադլենյանն է, ում հեղինակած երգերը լսելիս հազիվ ես հասկանում, որ այն հայկական է, քանի որ այդ աղբը ճիշտ չի լինի կոչել հայկական։

Ռիչարդն այս դաշտում միայնակ չի։ Որպես կանոն, իբրև արդարացում տվյալ հեղինակները նշում են, որ այդ ժողովրդի պահանջն է, ժողովուրդը սիրում է իրենց երգերը։


Արդարանում են՝ մոռանալով, որ փչացնում են հազարամյա մշակույթ, ոչնչացնում են ճաշակ ու հաճախ ազդում մարդկանց նյարդերի վրա։

Նման մի դեպք եղավ վերջերս, երբ լսեցի մի նոր հայ երգչի կատարումներից մեկը՝ հույս ունենալով, որ նոր խոսք կլսեմ։


Սակայն հիասթափությունը եղավ երգի առաջի իսկ վայրկյաններից, երբ արաբա-թուրքական զզվելի մելիզմները ծակեցին ականջներս։

Միքանի վայրկյան անց, հոլովակում տեսա Ռիչարդին․ ինքնագոհ հայացքով՝ նորօրյա հանճարեղ երգահանի կերպարանքով։

Թերևս սխալ կլինի մեղադրել միայն Ռիչարդին, քանզի նման ճաշակի “երգահանների” պակաս, դժբախտաբար չունենք։

Մեղավոր ենք նաև մենք, որ թույլ ենք տալիս նման աղբը «դուրս գա ջրի երես»

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->