>

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի օգոստոսի 5-ի համարում:








Քոչարյանի զոհերը

Վերջին հինգ ամիսներին բազմիցս հայտարարություններ են եղել այն մասին, որ մարտի 1-ի առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների վրա հարձակված անձինք ոստիկաններ չեն եղել: Ավելին, նրանց հագուստները միանման սեւ են եղել եւ որեւէ տարբերանշան չեն ունեցել:


Վերը բերված լուսանկարն արվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկ տանող արահետում: Նկարում պատկերված սեւազգեստ գրոհայինները հրապարակում մարդկանց ջարդելուց հետո սկսել են նրանց հետապնդել: Իսկ ոստիկանները կողքից հետեւել են այդ ամենին` ձեռի հետ բռնելով փախչող քաղաքացիներին:

Սեւազգեստ հրոսակները խոսել են ղարաբաղցիներին հատուկ ռուսերեն ակցենտով: ՀՀ իրավապահները կարող են բոլոր հարցերի պատասխանները տալ, եթե հանրությանը պարզաբանեն, թե ովքեր են նկարում պատկերված հրոսակները` անուն առ անուն:


Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->