>

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։ «2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում’ հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։ Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։ Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին’ մեկ տարի տևողությամբ։ 1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։




Քոչարյանի զոհերը

Աղբյուրը https://mediaroom.am/armenia/society/item/12565-2020-08-13-15-25-28.html





Сообщение Արթուր Մեսչյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից появились сначала на mediatime.



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->