>

Արամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեսինջերով կապ հաստատեց հետս ու պատրաստակամություն հայտնեց վճարել Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ողջ գումարը։




Քոչարյանի զոհերը




Կոնտակտները փոխանցել եմ, հավելյալ կփորձեմ կապ հաստատել դերասանուհու հետ։ Այս պահին այսքանը։

Update. Նարինե ու պարոն Հայրապետյանը կապվել են միմյանց հետ ու պայմանավորվել։ Ես իմ առաքելությունը կատարեցի, առողջություն բոլորիս»։


Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ հայտնվեց, սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանի մասնակցությամբ։ Տեսանյութում նա նշում էր որ իր համար անսպասելի կերպով պարզվել է, որ սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի և իրեն շտապ վիրահատություն է հարկավոր։


Վիրահատության արժեքը 3մլն դրամ է, որը դերասանուհու խոսքերով, իր համար աստղաբաշխական թվեր են և ինքը հնարավորություն չունի վճարելու այն։ Այդ իսկ պատճառով դիմում է իր հարազատներին բարեկամներին, ծանոթներին և անծանոթներին՝ իրեն օգնելու և պահանջված գումարը հավաքելու համար։

Сообщение Միայն տեսնեք, թե ով է պատրաստակամություն հայտնել վճարել Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->