>

ArmDaily.am-ի տեղեկություններով վերջերս ՍԴ-ում մի միջադեպ է տեղի ունեցել ԱԴ նախկին նախագահ Հրայր Թոմասյանի և ՍԴ-ում պարեկային ոստիկանության աշխատակիցների միջև։

Բանն այն է, որ նախկինում, երբ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր, պարեկային ոստիկանության աշխատակիցները շենք մտնելիս նրան պատիվ էին տալիս։ Սակայն վերջերս Հրայր Թովմասյանն ու Ալվինա Գյուլումյանը շենք են մտել ու պարեկային ոստիկանության աշխատակիցները նրան պատիվ չեն տվել, ինչն էլ զայրացրել է Թովմասյանին, ասել է. «Ձեր քթերից եմ բերելու»։




Քոչարյանի զոհերը

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էգդար Ղազարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ նա հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Հրայր Թովմասյանի օգնական Ռուզաննա Աբրահամյանը նախ նշեց, որ հարցում ուղարկենք, հետո զանգեց ու ասաց. «Նոր ճշտեցի, որ նախկինում պատիվ տվել են, բայց ձեր նկարագրած միջադեպն առհասարակ չի եղել»։





Հարցին՝ հիմա պատիվ տալիս են, Ռուզաննա Աբրահամյանն ասաց, որ դա ևս պետք է նորից ճշտի։ Հետո Աբրահամյանը մեր զանգերին չպատասխանեց։

Աղբյուր 


Կարդացեք նաև

Կարմիր գինին և շոկոլադն ունեն անհամար օգուտներ ռեսվերատրոլ կոչվող բնական քիմիական նյութի շնորհիվ:
Ինչպես գրում է Thinking Humanity-ն, ռեսվերատրոլը հակաօքսիդիչ է՝ արտադրված հատուկ բույսերի կողմից:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեսվերատրոլի ամենահայտնի աղբյուրը կարմիր գինին է, իսկ ամենատարածվածը՝ կարմիր խաղողի կեղևը, հում կակաոն և մուգ հատապտուղները:



BMC Cell Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունները փաստում են, որ ռեսվերատրոլը կարող է օգտագործվել բջիջները երիտասարդացնելու համար:

Այս նյութի ազդեցությունից հետո բջիջները դառնում են ոչ միայն երիտասարդ, այլև ավելի ակտիվ:
Հետևաբար, համտեսելով մուգ շոկոլադ և մի բաժակ կարմիր գինի, դուք կզգաք ռեսվերատրոլի բոլոր դրական հետևանքները:

Сообщение Ձեր քթերից եմ բերելու. Հրայր Թոմասյանին ՍԴ շենք մտնելիս պարեկային ոստիկանության աշխատակիցները պատիվ չեն տվել появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->