Այսօր կառավարության նիստում քննարկվեց մի նախագիծ, որով առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին: Հարցը զեկուցեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել:
Քոչարյանի զոհերը
2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացի են, մանկատնից դուրս են եկել 1991 թվականից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն
(չեն օտարել վերջին 5 տարվա ընթացքում) նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով:
Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք հայտնվել էին անհավասար պայմաններում: Նախաձեռնությունն իրականացրել ենք միանման մոտեցում ցուցաբերելու նպատակով»,-նշեց Բաթոյանը
Կարդացեք նաև՝ https://mediatime.am/karevor/36113/
Сообщение Վերջապես 163 բնակարան կնվիրաբերվի появились сначала на mediatime.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն