>

3 մահացածներ, վիրավորներ. Կոտայքում կատարվածը շոկի է ենթարկել բոլորին. մահացածների մեջ է նաև բոլորիս հայտնի…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երեկ՝ հուլիսի 16-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորի ինքնությունը։




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Հակոբյանը, իսկ Nissan Tiida-ն վարել է կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գայանե Եղյանը։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ. Հակոբյանը, նրա ուղևոր՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ, 21-ամյա Անուշ Բաբայանը և 36-ամյա Գայանե Էմիրյանը մահացել են, իսկ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի բնակիչ՝ 29-ամա Կարո Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան




բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Հ. Հակոբյանը Երևանում հայտնի «Կիլիկիացի Բոգոյի» քրոջ որդին էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել էին Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին

«Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել էին։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի


գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը և հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/07/17/1160033/


Աղբյուր

Կարդացեք նաև՝ https://mediatime.am/karevor/36067/

Сообщение Կոտայքում կատարվածը շոկի է ենթարկել բոլորին появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->