>

Թավշյա հեղափոխության մեկնարկի առաջին իսկ պահից ես աներկբա կանգնած եմ  շարժման կողքին։


Հեղափոխության հաղթանակի հաջորդ բեկումնային քայլը հանրապետության երկրորդ նախագահի ձերբակալությունն է։ Նկատի ունենալով իրադարձության ողջ պատճառահետևանքային շղթան և նման հանգուցալուծումը, առանց սխալվելու մեծ հավանականության կարող եմ փաստել, որ այն master-class կհանդիսանա շատ երկրների քաղաքական մշակույթի և գործելակերպի համար` որպես երկիրն ու ժողովուրդին ուզուրպատորից ձերբազատելու փայլուն օրինակ, կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ։







Քոչարյանի զոհերը

Կատարվածը վկայում է ապրիլյան իրադարձությունների անդառնալիության և ժողովրդի հաստատակամ վճռականության մասին` մաքրել երկիրը ամեն տիպի աղտեղությունից, բուժել վերքերը, Հայաստանը դարձնել ժամանակակից ազատ, դեմոկրատական, լուսավոր և բարգավաճ երկիր, ինչին բաղձում է մեր ժողովուրդը, և այդպիսի՛ն է ցանկանում թողնել իր երեխաներին ու գալիք սերունդներին։

Համոզված եմ, որ սկսված գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դրա անհրաժեշտությունը կա։ Միայն այդ կերպ կստեղծվեն այն պայմաններն ու նախադրյալները, առանց որի անհնար է կերտել ժողովրդի երազած Հայրենիքը։


Ուրեմն կրկին անգամ,


Կեցցե~ վերափոխվող Հայաստանը, Կեցցե~ Արցախը, Կեցցե~  ազատատենչ հայ  ժողովուրդը, Թող որ Աստված լինի մեզ պահապան։

Արման Նավասարդյան — Արտակարգ և Լիազոր դեսպան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->