>

Քանի որ արդեն մոտենում է նոր կառավարության 100-րդ ղեկավարման օրը կարող ենք մի փոքր գնահատական տալ նաև նախարարների աշխատանքներին։


Այս կարճ ժամանակահատվածում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դարձել է գրեթե բոլորի կողմից սիրված նախարար, քանի որ նախ ավելի շատ հանդես է գալիս իր ոլորտի շրջանակներում բոլորից անկախ ու սեփական տեսակետների հիման վրա և կոնկրետ քայլերով աշխատանքներ է կատարում, որոնք ուղղված են ավելի հզոր բանակ ստեղծելուն։







Քոչարյանի զոհերը

Առաջնագիծ կատարվելիք այցերը, խիստ և կոշտ պահանջները, որոնք ներկայացվում են թշնամու բանակին նախարարի կողմից վաղ թե ուշ տալու են իրենց պտուղները և ադրբեջանական բանակի ղեկավարությունը հաշվի է նստելու Տոնոյանի բոլոր քայլերի հետ։


Իսկ ամենակարևորը, երբ երկրի ղեկավարը միջազգային հարթակներում խոսում է խաղաղության մասին, այդ ընթացքում պաշտպանության նախարարը ուղիղ տեքստով հայտարարում է, որ մենք նաև պատրաստ ենք պատերազմի։ Ահա այդ աշխատելաոճը պաշտպանության նախարարին առանձնացնում է բոլորից։

Հ․Գ․ ԱԱԾ պետ Վանեցյանը նախարարի պաշտոն չունի, թե չէ հաստատ նույն հարթակում էին լինելու Տոնոյանի հետ։


Աշոտ Ասատրյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->