>

Վիկա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Անպայման կարդալ մինչեւ վերջ. Այս մասին ես ուզել եմ գրել 2016 թվականի սեպտեմբերի 29-ից սկսած յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր րոպե ու յուրաքանչյուր վայրկյան։ Էս տեքստը մտքումս շարադրել, գրել, կետադրել և բարձրաձայն կարդացել եմ ավելի շատ, քան անվանս ամբողջական տարբերակը, Սակայն




Քոչարյանի զոհերը

երբեք համարձակություն չեմ ունեցել թղթի վրա էս տեքստից գոնե մի տառ գրել, միշտ պահել եմ, պատմել հատ և կենտ մարդկանց և ամեն անգամ ինձ համոզել, որ վերջին անգամ եմ էդ սիրուն րոպեները կիսելու, խոսելու և պատմածս վերարտադրել կարողացող ցանկացած մեկի։ Սակայն էսօր ուզում եմ սա կարդան բոլորը, անգամ նրանք, ովքեր սա կարդալու մի կաթիլ արժանիք անգամ չունեն, կարդան բոլոր-բոլոր նրանք, ովքեր





ամեն բառի և նախադասության վերջին վանկով կկախեն իրենց գլուխը, նրանք, ովքեր իրենց ստեղծած փուչիկի թափանցիկ պատերից առաջին և վերջին անգամ դուրս կնայեն, նրանք, ովքեր էս պատմության մեջ երկար կփնտրեն իրենց, սակայն էդպես էլ չեն գտնի, գիտակցելով, որ նրանց այս սիրուն տողերից զրկել է իրենց իսկ սեփական հավատի անպատեհ բացակայությունը,

սակայն սիրուն ու կիսաթեք կժպտան միայն նրանք, ովքեր այդ օրը իմ հետ նույն վայրում կանգնած գրկել էին իրենց միակ վերարկուն` հավատը, և ջերմանում էին` չնկատելով կարմած մատները և բերաններից դուրս եկող տաք գոլորշին։ Վանաձոր քաղաքի Արցախի հրապարակը մարդաշատ չէր, համենայն դեպս ոչ այնքան, ինչքան ես պլանավորել, հաշվել և հատիկ-հատիկ դասավորել էի իմ մանկության ամառների հսկայական


հրապարակում, որտեղ մարդիկ իմ համար կիկլոպների պես անճոռնի էին և տիտանների պես ահա րկու: Տարօրինակ եղանակ էր. թեթև քամի, սառը օդ և սարսռեցնող անծանոթ հայացքներ: Երկրի միակ ընդդիմության առաջնորդը շտա պում էր օղո րմածիկ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդի տան դիմաց սելֆիի( ինքը սելֆի միշտ է սիրել :Ճ ), իսկ ես անկյունում սառած-կապտած կանգնած րոպեներն էի հաշվում, որ

հասնենք գրասենյակ, տա քանամ: Մարդկանց դեմքերը ներսում փակված էմոցիաների պես բազմազան էին, տարբեր և բոլորը իրար նման` աննկարագրելի սիրուն: —Ընկե´ր, մրսու°մ ես: Գրողը տանի, ինձ է՞ հարցնում: Աչքիս առաջ շուրջս հավաքված բոլոր մարդիկ անմիջապես մեծացան, նրանց սիրուն դեմքերը աղավ աղվեցին, մի ակնթարթում հետ վերադարձա իմ մանկության կիկլոպների և տիտանների հրապարակ,

ուր ես մեջտեղում կանգնած հիանում էի նրանց գոյությամբ: Ժպտացի և գլխով հա ասեցի: Երբեք էնքան չեմ ամաչել, Անգամ երբ առաջին անգամ անգիտակցաբար հավաքել եմ ես քեզ սիրում եմ բառերը: Տղաներից մեկին խնդրեց կուրտկան հանել, տալ ինձ, իսկ նրան մնալ բարակ սպիտակ և իմ ամենասիրելի վերնաշապիկով: Չէ, սա պատմություն չի այն մասին, որ ինձ իր հոգատարությամբ և ներկայությամբ ծածկեց ներկայիս


համայն հայության և մեզնից Ամենքի վարչապետը, սա պատմություն է այն մասին,որ ինձ ծածկել է Նիկոլը, այն նույն վարչապետը, ում 2 տարի առաջ ձեզնից շատերը ծաղրում էին, նա, ում յուրաքանչյուր բառի, ելույթի վրա ծիծաղում էին, նա, ում հավատում էին մի քանիսը, նա, ում հարթակից դա վաճան որակեցին, ում անամո թաբար մեջքով կանգնեցին, ում մոռացան հավատալ, ում մոռացան սպասել, ում հիշեցին լոկ այն ժամանակ,

երբ նա եղավ միակն ու ընտրյալը: Ինչպես երեք տարի առաջ կիկլոպների ու տիտանների հրապարակում, այնպես էլ նրան նախորդող յուրաքանչյուր րոպե ու վայրկան նա ծածկել և ջերմացրել է յուրաքանչյուրին, նա եղել է մեզնից յուրաքանչյուրն ու մեկ ամբողջը: Ամեն անգամ էկրաններից այն կողմ նրա նկարը տեսնելուց և

ձայնը լսելուց, հիշեք, թե քանի անգամ եք նրան թիկունքից հար վածել ձեր անհավատությամբ, քանի անգամ եք ծիծաղել նրա վրա, քանի և քանի անգամ եք նրան կտրել իր երազանքից, որը նա տարիներով փազլի պես ստեղծել և հավաքել է ձեր, ձեր երեխաների ու բոլորի ապագայի համար: Հիշեք և երբեք չհամարձակվեց մոռանալ, գրողը տանի, ԵՐԲԵՔ: Ես իմ կյանքի ամենասիրուն հարցին այժմ նորից եմ

պատասխանում` Չէ, չեմ մրսում: Ես 2016 թվականի սեպտեմբերի 29-ից սկսած ամեն րոպե ծածկված եմ ձեր հոգատարությամբ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այլևս երբեք չեմ մրսել, ես չեմ համարձակվի մրսել: Նիկոլ Փաշինյան, Ես պաշտում եմ Ձեր` դարձի եկած տեսակը, ինչպես մեկ տարի առաջ ապրիլի չորսի այն նույն նկարի նույն քոմենթում:Վիկա Հարությունյան»

Сообщение Ցանկանում եմ, որ սա կարդան բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր սա կարդալու մի կաթիլ արժանիք անգամ չունեն…Վիկա Հարությունյանի ուշագրավ գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->