>

Դերասան Գարիկ Սեփխանյանը նշել է 37-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ օրը սկսվել է կեսգիշերի անակնկալով. այս օրերին դերասանը գտնվում է Վանաձորում, որտեղ նկարահանում են «Դեպի ճամբար» նախագիծը, որի թիմն էլ անակնկալի է բերել Գարիկին:
«Կեսգիշերին դերասանները, ճամբարի երեխաներն անակնկալ մատուցեցին ինձ:




Քոչարյանի զոհերը

Ես նկարահանման հրապարակում էի, ասացին, որ դուրս գամ պատշգամբ, դուրս եկա ու տեսա, որ ներքևում բոլորը տորթով, մոմերով երգում են ինձ համար: Այդ ժամին նկարահանման լինելը հատուկ պլանավորված չէր, ամեն օր էլ մինչև ուշ գիշեր նկարահանումներ ենք ունենում:




Ավելի ուշ վերադարձա տուն՝ Էջմիածին, ծննդյանս օրը նշեցի ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ»,-ասաց նա:Դերասանին շատ է ուրախացրել նաև կնոջ` Սյունեի անակնկալը: «Փոքրուց շատ եմ սիրում ձկնորսություն: Կինս ինձ անակնկալի բերեց՝ նվիրելով Որսորդի վկայական, բայց դեռ քննություն պետք է հանձնեմ:
Կոնկրետ որսորդության երբեք չեմ գնացել, զենք չունեմ, բայց արդեն կարող եմ զբաղվել նաև որսորդությամբ»,-նշեց նա:Գարիկի խոսքով` ծննդյան օրվան առանձնահատուկ նշանակություն չի տալի: «Երբ երիտասարդ էի, սիրում էի օրը, բայց գնալով սկսում եմ չսիրել, որովհետև մեծանում եմ: Այդ հանգամանքը տխրեցնում է ինձ, թեև այնպես չէ որ ծննդյանս օրը տխրում եմ, չեմ ժպտում: Այս տարի ֆիզիկապես դարձա 37, հոգեպես դեռ 18 տարեկան եմ:
Մեծանում ես, երբ ուզում ես մեծանալ, իսկ ես չեմ ուզում: Սիրում եմ շփվել, աշխատել երիտասարդների հետ ու այդպես ինձ էլ երիտասարդ եմ զգում,- ասաց նա ու ժպիտով վերհիշեց տարիքային մեկ այլ անցում՝ 30-ամյակի օրը: -Այդ օրը կեսգիշերին Գրիգոր Դանիելյանի տանը երկուսով սցենար էինք գրում: Ես հասկացա, որ արդեն 2-ը փոխվել է 3-ի, ես 30 տարեկան եմ ու այդ օրն ամբողջ գիշեր խմեցինք»:



Сообщение «Կինս ինձ անակնկալի բերեց այդ նվերով». Գարիկ Սեփխանյանի 37-ամյակի անակնկալները появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->