>

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն օրերս նշել է ծննդյան 22-ամյակը: Նրա համար անակնկալ խնջույք են կազմակերպել սերիալային իր գործընկերները:

Դերասանուհին Tert.am Life-ին պատմել է ոչ միայն օրվա մանրամասները, այլև անկեղծացել է կորցրած ընկերների, ծնողների վերաբերմունքի, մշտապես շտապելու և անձնականի մասին:

Նրա խոսքով` հուլիս և օգոստոս ամիսներին ծանր գրաֆիկով աշխատել է, իսկ ծննդյան օրվանից մի քանի օր առաջ հիվանդացել է ու որոշել` ոչինչ չանել, քանի որ տրամադրություն չի ունեցել:

« «Շիրազի Վարդը» հեռուստասերիալից ընկեր-գործընկերներս` Օլյա Հակոբյանը, Էլեն Սարգսյանը և Դավիթ Աֆրիկյանն ինձ անակնկալի բերեցին: Առանձնատուն էին վարձել, ինձ տարան այնտեղ, ես էլ հիվանդ-հիվանդ մի կերպ գնացի` առանց հատուկ զգեստի, դիմահարդարման: Շատ զարմացա և ուրախացա, չէի սպասում: Այնտեղ ինձ էին սպասում հայտնի և ոչ հայտնի շատ ընկերներ:




Քոչարյանի զոհերը

Մտա լողավազան, ինչն ինձ չէր կարելի, օգտագործեցի ալկոհոլ ու հաջորդ օրը չկարողացա նկարահանման գնալ` ձայնալարերս խզվեցին»,-ասաց նա և նշեց, որ նվերներ, ծաղիկներ ստացել է, բայց դրանք չի կարևորում, իր համար ավելի կարևոր են ընկերներն ու երջանիկ պահերը:


Հռիփսիմեն ասաց, որ առաջին անգամ էր ծննդյան օրը նշում, որովհետև միշտ ժամանակ ու տրամադրություն չի ունեցել:




«Ծնողներս միշտ հետևողական են եղել իմ հանդեպ, կրթությանս վրա շատ ժամանակ եմ ծախսել, ժամանցի համար ժամանակ չի մնացել: Փոքրուց սովոր եմ եղել փայլել թե՛ արտաքին տեսքով, թե՛ լուսավոր մտքերով, ու երբ գալիս է ծննդյանս օրը, փաստի առջև եմ կանգնում:

Այս տարի ոչ իմ որոշմամբ, բայց նշեցի ծննդյանս օրը, ինչի համար շատ ուրախ եմ»:

Այս տարի Հռիփսիմեն ինքն իրեն հանգիստ մաղթեց.

«Շատ պահանջկոտ եմ իմ նկատմամաբ: Ուզում եմ փոքրիկ քայլերի արվեստը սովորել, չշտապել, ինձնից առաջ չընկնել, ինձ պահանջներ չներկայացնել, այլ կանգ առնել ու հանգստանալ: Պահ է գալիս, երբ ուղղակի սպառվում եմ, ժամանակ է պետք գալիս վերականգնվելու համար, որ հետո ավելի շատ տամ»:

Դերասանուհին վերհիշեց իր լավագույն ծննդյան օրերից մեկը.


«Հիշում եմ անցած տարվա ծննդյանս օրը: Ես նկարահանումից գիշերը տուն վերադարձա ու տեսա ընկերներիս, ովքեր իմ հեղինակային ստեղծագործություններով գիրք էին տպագրել:

Դա նրանց բարդ էր տրվել, որովհետև այդ ստեղծագործությունները միայն իմ հեռախոսի մեջ են, ոչ ոքի ես չեմ ուղարկել: Նրանք ցանկանում էին, որ հասարակությանը ցույց տամ ստեղծագործություններս: Չնայած որ ստեղծագործում եմ 12 տարեկանից, իմ ստեղծագործությունները երբեք ոչ ոքի ցույց չեմ տվել,-ասաց նա` պարզաբանելով` մտավախություն ուներ, որ իրեն չեն հասկանա, քանի որ ստեղծագործությունները բավականին համարձակ են:

— Մեր հասարակությունը չի ընդունում համարձակ կնոջը, իսկ ինստագրամյան տիրույթը դրա համար ստեղծված չէ: Ժամանակի ընթացքում հաղթահարեցի այս ամենն ու ինքնադրսևորվեցի ու ցույց տվեցի` ես ինչպիսինն եմ` չմտածելով թե մարդիկ ինչ կմտածեն:

Ցանկացած հայտնի մարդ պեք է հաղթահարի այդ անկեղծության եզրն ու չմտածի կարծիքների մասին, որովհետև երբ դու հանրային մարդ ես, դու պետք է բաց լինես կարծիքների համար»:

Ըստ դերասանուհու` երբ շաբաթվա մեծ մասը նկարահանման ես լինում, միշտ չէ, որ ընկերներդ հասկանում են քեզ:


«Զանգում են մի քանի անգամ, որ դուրս գաք զբոսնելու, բայց դու նկարահանման ես լինում, նրանք էլ նեղանում են: Կանգնում ես ժամանց-աշխատանք ընտրության առջև: Ես ընտրել եմ աշխատանքն ու շատ մարդկանց եմ կորցրել:

Հիմա ինձ համար գործընկերներս, ում հետ նշել եմ ծննդյանս օրը, շատ կարևոր են: Նրանք էլ ունեն նույն խնդիրներն ու հասկանում են ինձ: Հուսամ` մեր ընկերությունը կշարունակվի նաև հեռուստասերիալի ավարտից հետո»:

Հռիփսիմեն ընդգծեց, որ ժամանակը երբեք իրեն չի հերիքում, բայց իր առջև դրված շատ նպատակներ ունի, որոնք անպայման կիրագործի:

«Սիրում եմ գնալ նպատակներիս հետևից, չեմ սիրում առավոտյան արթնանալ ու չիմանալ` ինչով զբաղվեմ: Ես ուզում եմ զբաղվել սիրելի գործով, իմ օրվանից, ինձնից գոհ լինել, ինքնաբավ մարդ լինել:

Դա չի նշանակում, որ պատերի վրա պետք է գրեմ իմ նպատակները կամ գիշերը քնելիս տիեզերք ազդակներ ուղարկեմ: Դա նշանակում է ուղղակի չալարել ու առավոտյան արթնանալուց հետո գնալ նպատակներիս հետևից, ինչը ես անում եմ»:

Հարցին` անձնական կյանքի հետ կապված նպատակներ ունի՞, թե՞ ոչ, նա պատասխանեց.

«Կարևոր է, որ ինքդ կերտես քեզ, նոր փնտրես այն մարդուն, ով քեզ պետք է: Երբ ինքդ դեռ կայացման փուլում ես, անձնական հարաբերություններ չես կարող ստեղծել, դրանք անլուրջ կլինեն: Բացի դպրոցական սիրավեպը, մինչ այս այլ անձնական հարաբերություններ չեմ ունեցել:

Նախ` գրաֆիկս թույլ չի տալիս, հետո` ամեն մեկը չէ, որ ինձ ու իմ ներաշխարհը կհասկանա: Ամեն դեպքում, ես անհատականություն եմ, դրա համար միշտ չէ, որ կարող եմ հեշտությամբ գտնել նրան, ում հետ ուղղակի հաճելի զրույց կունենամ:

Առայժմ անձնականիս մասին չեմ մտածում, բավականաին ժամանակ ունեմ դրա մասին մտածելու համար»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->