>

Հայկական հարցի անակնկալ Վաշինգտոնից. Թուրքիայի տագնապալի

ԱՄՆ նախկին փոխնախագահ, ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը ռեկորդային հանգանակություն է հավաքել իր ընտրարշավի համար այն բանից հետո, երբ հայտարարել է փոխնախագահի թեկնածության մասին:




Քոչարյանի զոհերը

Նա ընտրել է դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածուի՝ Քամալա Հարիսին: Քամալան դուրս էր մնացել դեմոկրատական փրայմերիզի ավելի վաղ շրջանում: Փաստորեն, Քամալա Հարիսի ընտրությունը որպես փոխնախագահի թեկնածու ավելացրել է Բայդենի հանդեպ վստահությունը:






Զուգահեռ փաստացի չի ուշացել նրա մրցակցի՝ գործող նախագահ Թրամփի պատասխանը, իհարկե այլ ուղղությամբ, բայց բավական նշանակալի:

Նա հայտարարել է Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հաշտության վերաբերյալ պատմական համաձայնության մասին, նշելով, որ այն հավանաբար կստորագրվի առաջիկա երեք շաբաթների ընթացքում՝ Սպիտակ տանը:


Թել Ավիվն ու Աբու Դաբին պայմանավորվել են ապրել հաշտ եւ գործակցել, ինչն իրապես պատմական նշանակության փաստ կարող է լինել մերձավորարեւելյան ռեգիոնի համար: Այդ փաստն արդեն իսկ արժանացել է Թուրքիայի, Իրանի դժգոհությանը:

Դրան զուգահեռ, Սպիտակ տան խորհրդականը՝ Թրամփի փեսա Քուշները հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսներին հայտնի կդառնա Իսրայելի եւ արաբական եւս մի երկրի հաշտության մասին:

Ո՞ր երկրի մասին է խոսքը: Երեք ամիս անց ԱՄՆ նախագահի ընտրությունն է: Ի՞նչ նոր համաձայնագիր է Թրամփը պահել որպես «աղանդեր»:



Արդյո՞ք նախագահի ընտրությանը Թրամփը կներկայանա մերձավորարեւելյան անվտանգային համակարգի վերակառուցման էական ձեռքբերումով, ինչը կարող է ավելացնել նրա քաղաքական միավորների քանակը:

Համենայն դեպս, նա ունի դրա կարիքը, քանի որ տարբեր գնահատականների համաձայն՝ Բայդենի շանսը ավելին է: Թեեւ, պետք է չմոռանալ, որ նույն կերպ գրեթե հաղթած էին գնահատում Հիլարի Քլինթոնին: Թեեւ այն ժամանակ Թրամփը «մուգ ձիուկի» կարգավիճակում էր, ոչ գործող նախագահի, ինչն ունի էական տարբերություն:

Համենայն դեպս, ԱՄՆ նախագահի 2020 ընտրությունն անկասկած ահռելի նշանակություն է ունենալու համաշխահային զարգացումների համար, եւ արդեն իսկ ունի: Աներկբա է, որ դիմակայության սահմանը անցնում է ամենեւին ոչ միայն Նահանգներով, այլ գործնականում ամբողջ աշխարհով, եւ մերձավորարեւելյան պատմական զարգացումները թերեւս դրա վկայությունն են:

Այդ իմաստով անշուշտ հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի այդ ամենի ազդեցությունը Կովկասի վրա, որտեղ Նահանգները կարծես թե այդքան էլ աշխույժ չեն: Թեեւ, հնարավոր է այդ իմաստով ԱՄՆ չի տեսնում Կովկասում ստատուս-քվոյի փոփոխության հնարավորություն ու նաեւ անհրաժեշտություն, ինչով գուցե պայմանավորված է թուրքական աշխուժությունը: Անկարան հնարավոր է փորձում է օգտագործել Սպիտակ տան համար պայքարի փուլը եւ հասցնել ամրացնել դիրքը Կովկասում, քանի դեռ ԱՄՆ զբաղված է ներքին պայքարով եւ արտաքին առավել խնդրահարույց դիտվող ռեգիոններում հաջողություն արձանագրելու հարցով:

Անկարան փորձում է ամրանալ Ադրբեջանում, գուցե մերձավորարեւելյան ուղղությամբ անվտանգության համակարգի վերակառուցման սխեմայից դուրս մնալու փոխարեն: Միաժամանակ, Թուրքիան ակնհայտորեն որեւէ անակնկալ է սպասում հայկական հարցի առումով, ինչի վկայությունը Էրդողանի հատուկ գործողություններն են հարցի միջազգային ընթացքին հակազդելու ուղղությամբ: Չի բացառվում, որ Անկարան անակնկալ սպասում է նաեւ Վաշինգտոնից, հատկապես նախորդ տարի Կոնգրեսի երկու պալատներում հայկական բանաձեւերի ընդունումից հետո: Առավել եւս, որ հայկական հարցը եւ դրա առանցք Սեւրի պայմանագրի սահմանները տարածվում են նաեւ ընդհուպ մերձավորարեւելյան ռեգիոն, որտեղ ԱՄՆ փորձում է արձանագրել պատմական նորություններ:

Сообщение Հայկական հարցի անակնկալ Վաշինգտոնից. Թուրքիայի տшգնшպшլի սպասումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->