>

BBC-ի HARDtalk-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  հարց է ուղղվել  նաև սահմանադրական դատարանում իրականացված փոփոխությունների մասին՝ նշելով,




Քոչարյանի զոհերը

որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր վախենում են, որ Փաշինյանի օրակարգն այժմ ոչ այնքան կոռուպցիան արմատախիլ անելու մեջ է, որքան  որոշ քաղաքական հակառակորդների դեմ պատասխան գործողությունների:





Հաղորդավարը հարցը հստակեցնում է, թե խոսքը Սահմանադրական դատարանի երեք դատավորի պաշտոնից հեռացնելու որոշման մասին է, որոնք արգելափակում էին հետաքննությունը նախկին նախագահ Քոչարյանի նկատմամբ:


«Մենք փորձեցինք Սահմանադրական դատարանն ամբողջությամբ համապատասխանեցնել մեր սահմանադրությանը, քանի որ մ սահմանադրության մեջ մենք ունեինք Սահմանադրական դատարանի սահմանում, բայց իրականում մենք ունեինք լրիվ այլ Սահմանադրական դատարան:

Ինչ վերաբերում է քրեական գործերին, ես պետք է շեշտեմ, որ մենք ունենք դատարաններ, ունենք քննչական մարմիններ, ունենք դատախազություն:



Եվ ես չպետք է որոշեմ, թե ով պետք է կալանավորվի և ով ազատ արձակվի: Մեր նպատակն օրենքի գերակայությունն է, անկախ դատական ​​համակարգը և հակակոռուպցիոն քաղաքականությունը:

Եվ միջազգային հանրությունը ճանաչել է մեր մեծ հաջողությունը բոլոր այս ոլորտներում»,- ասել է վարչապետը:

Сообщение Ես չպետք է որոշեմ, թե ով պետք է կալանավորվի եւ ով ազատ արձակվի. Նիկոլ Փաշինյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->