>

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 11-ին նոր հրաման է ստորագրել բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղով տրամադրումը ապահովելու, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտի բուժման ընթացքում անհատական գրանցման քարտի լրացման և կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտի բուժումը տեղեկացված համաձայնության և բուժման վերաբերյալ թերթիկի ստորագրմամբ իրականացնելու մասին։ Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

Շնորհիվ «Ռեմդեսիվիր»-ի հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման ենթակա դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման տեմպը։ «ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ ԵՄ’ 1. Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն’ Դավիթ Ալթունյանին’ ապահովել ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Ռեմդեսիվիր» դեղի հատկացումը’ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) (այսուհետ’ (COVID-19) պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններին (այսուհետ’ Կազմակերպություն):




Քոչարյանի զոհերը

2. Կազմակերպություններում նշանակել պատասխանատու անձ (այսուհետ’ Պատասխանատու), ով կհամակարգի սույն ցուցումի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտադիր պայմանների և պահանջների ապահովումը:




3. Պատասխանատուների ցանկը Կազմակերպությունների կողմից նշանակումից հետո 2-օրյա ժամկետում ներկայացվում է Առողջապահության նախարարություն’ նշելով վերջիններիս’ անունը, ազգանունը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն: 4. «Ռեմդեսիվիր» դեղը պացիենտին նշանակելիս անհրաժեշտ է պարտադիր առաջնորդվել’ COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով’ համաձայն սույն ցուցման Ձև 3-ի: 5. «Ռեմդեսիվիր» դեղը ներարկելուց առաջ պարտադիր է պացիենտի տեղեկացված համաձայնության և բուժման վերաբերյալ թերթիկի ստորագրումը պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից’ համաձայն սույն ցուցումի Ձև 1-ի: 6. Յուրաքանչյուր պացիենտի համար բժշկի կողմից պարտադիր լրացվում է «Պացիենտի անհատական գրանցման քարտ»-ը’ համաձայն սույն ցուցումի Ձև 2-ի: 7. «Պացիենտի անհատական գրանցման քարտ»-ը’ սահմանված ձևով պատասխանատուի կողմից ներկայացվում է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության էլ. հասցեին’ narineh@pharm.am, vigilance@pharm.am’ դեղից առաջացած կողմնակի երևույթները դիտարկելու նպատակով: 8. Սույն ցուցումի NN 1, 2 ձևերին համապատասխան ստորագրված պացիենտի տեղեկացված համաձայնության բուժման վերաբերյալ թերթիկները և պացիենտի անհատական գրանցման քարտերը Պատասխանատուի կողմից յուրաքանչյուր ուրբաթ ներկայացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բ.գ.թ. բուժական հարցերով տնօրենի խորհրդատու, COVID-19 կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին’ պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ տվյալների վերլուծության նպատակով»:
Աղբյուր 

Կարդացեք նաև


Կարմիր գինին և շոկոլադն ունեն անհամար օգուտներ ռեսվերատրոլ կոչվող բնական քիմիական նյութի շնորհիվ:
Ինչպես գրում է Thinking Humanity-ն, ռեսվերատրոլը հակաօքսիդիչ է՝ արտադրված հատուկ բույսերի կողմից:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեսվերատրոլի ամենահայտնի աղբյուրը կարմիր գինին է, իսկ ամենատարածվածը՝ կարմիր խաղողի կեղևը, հում կակաոն և մուգ հատապտուղները:

BMC Cell Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունները փաստում են, որ ռեսվերատրոլը կարող է օգտագործվել բջիջները երիտասարդացնելու համար:


Այս նյութի ազդեցությունից հետո բջիջները դառնում են ոչ միայն երիտասարդ, այլև ավելի ակտիվ:
Հետևաբար, համտեսելով մուգ շոկոլադ և մի բաժակ կարմիր գինի, դուք կզգաք ռեսվերատրոլի բոլոր դրական հետևանքները:

 

Сообщение Արսեն Թորոսյանի նոր հրամանը. հայտնի է ինչ դեղով կբուժեն կորոնավիրուսով հիվանդներին появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->