>

Armen Hovhannisyan-ի ֆեյսբուքյան էջից

Օրեր առաջ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա Միջավայրի նախարար նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը, մի շարք նախկիններ, քրեաօլիգարխիկ տարրեր, ովքեր հեղափոխությունից հետո, բավականին տաքուկ եւ հարմարավետ վայելում էին իրենց թալանածը, սկսեցին խոր անհանգստություն ապրել։




Քոչարյանի զոհերը

Երբ մեր լրատվականներից մեկը գրել էր, թե վարչապետը գործի է դրել իր ծանր հրետանին, նկատի ունենալով ոլորտում առկա խնդիրներն ու Ռոմանոս Պետրոսյանի, որպես ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅԱՆ առաջամարտիկի նշանակումը նախարար, իրականում չէր սխալվել։




Անցնելով իր պարտականությունների կատարման նախարարն արդեն իսկ գործուն քայլեր է ձեռնարկել, մասնավորապես ազգային հարստության, անգին գոհար հանդիսացող Սեւանի այսրոպեական փրկության համար.

Սեւանա ավազանի շուրջ նախկին պաշտոնյաներն ու ներկա մի շարք օլիգարխ պատգամավորներ, նրանց ընտանիքների անդամներ թալանելով ՀՀ քաղաքացուն իրենց հաճույքների համար ուղղակի ապօրինի դղյակներ են հիմնել, զրկելով Սեւանին թթվածնից, իսկ ՀՀ քաղաքացիներին բնության հրաշքը վայելելուց.


Ինչեւէ, նախարարի հրամանով, որոշմամբ ապօրինի դղյակները, տարածքները ենթակա են քանդման եւ ապամոնտաժման, որն ի դեպ արդեն սկսել է.


Այս ամենից իհարկե դողում են նախկին թալանչիները, որոնք ցայտնոտի մեջ հայտնվելով զգում են իրենց շուրջ սեղմվող օղակի զորությունը.նույն Վալդիմիր Գասպարյանը, Գագիկ Ծառուկյանը, նեմեցը, ռոբն ու իր շայկեն, սերժն ու իր թուլատները հասկանում են, որ իրենց դեմ կանգնած է մի մարդ, ում համար ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ առաջնային են.

Նախկիններ, ովքեր, որ առանց մտածելու ու նույնիսկ հիմա պետության ու քաղաքացու հետ մուննաթով եք խոսում եւ վերեւից նայում, անհանգստացե՛ք, խառնվե՛ք, շուտով սրընթաց իջնելու եք գետին, թալանածները ետ եք վերադարձնելու, հատուցելով բոլոր կատարած հանցանքների համար, որը մեր երկիրն ու մեր ազգային հարստությունները հասցրել են աղետալի վիճակի.

Հ.Գ. Իհարկե միայն Սեւանի խնդիրը չէ, կան նաեւ բնապահպանական այլ խնդիրներ՝ ՀԵԿ-եր, հանքեր, ջերեր եւ այլ կոռուպցիոն մեխանիզմներ, որոնք բացահայտելու, կարգավորելու եւ առաջ շարժվելու համար պետք է քաղաքական կամք, իսկ այդ ԿԱՄՔԸ այժմ կա.

Сообщение Անհանգստացե՛ք, խառնվե՛ք, շուտով սրընթաց իջնելու եք գետին, թալանածները ետ եք վերադարձնելու. Արմեն Հովհաննիսյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->