>

«Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը վստահ է, որ Հայաստան հասած կորոնավիրուսն իրեն չի սպառնում։ «Բարի մարդկանց էդ հիվանդությունները չի կպնում», — կատակեց նա։ Բժշկական դիմակ դեղատնից անձամբ ձեռք բերելու փորձեր չի արել, դրա կարիքն, ասաց, չունի, բայց լսել է՝ սուղ է։ Նաև այդ պատճառով է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը դժգոհ վիրուսի տարածման դեմ կառավարության ձեռնարկած քայլերից. — «Էսօր եկել է, մի ամիս հետո, չոքել է մեր դուռը, և նայում ես՝ մասկաներ չկա, գնում ես՝ դեղորայք չկա։ Չհասկացա, էդ ապտեկայի տերը, սեփականատերը հիվանդանոցի պարտավոր էր, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն ստանար պարտադիր, որ նա որտեղից ուզում է, բերեր ապահովեր»։ Ծառուկյանը նախ քննադատեց Թեհրանից հատուկ չվերթներով Երևան ժամանած բոլոր քաղաքացիներին չմեկուսացնելու որոշումը, ապա՝ նաև մեկուսացնելու։ Մասնավորապես, որ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփված 32 հոգին երկու շաբաթ կանցկացնեն Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում. — «Չէ որ կորոնավիրուսի կարանտինը երկու շաբաթ է։ Ուրեմն պարտադիր է՝ մարդիկ էկան, երկու շաբաթ կարելի էր իրանց առանձնացնել, լրիվ դիագնոզը վերցնել… Թե չէ, պատկերացրու, մայրն ա, հայրն ա, գնում ա տուն, տունը երեխա կա, ծնող կա, հեր կա, մեր կա, քույր կա… Ո՞նց կարելի էր ըտենց։ Դա էլ հո տնտեսություն չի՞, որ չհասկանան»։


 







Քոչարյանի զոհերը

Աղբյուր

 


 


Կարդացեք ավելին

Сообщение «Տենց էլի մարդիկ կային»․ միայն տեսեք ինչ հումորային ակնարկ արեց վարչապետը Գագիկ Ծառուկյանին появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->