>

Asekose.am-ի CV հաղորդման հյուրն այս անգամ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանն է: Հաղորդման հեղինակ և վարողն է Լիլիթ Հակոբյանը: Նախագծի ղեկավար և պրոդյուսերն է Արամ Հարությունյանը:Ալլա Լևոնյան հայ երգչուհի է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ: 1992 թ. ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։ 11 տարի սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, հաճախել է Երևանի Գրողների միության «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ։ Դպրոցական տարիներին հաճախել է մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, սպորտային խմբակներ։ 2003-2007 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում։1993 թ. մասնակցել է «Արձագանք» ստուդիայի ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին՝ իր հեղինակած «Օտարական» և «Վերադարձիր» երգերով և արժանացել 1-ին մրցանակի։ 1994 թ. իր հեղինակած «Կգտնեմ» երգով մասնակցել է ամենամյա «Ասուպ» մրցույթ-փառատոնին և դարձել մրցանակակիր, որից հետո ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն: 1997-1999 թթ. «Ես եմ», «Հայաստան», «Հոյնար» երգերով մասնակցել է «Այո» մրցույթ-փառատոներին և 3 տարի անընդմեջ հաղթել։ 1999 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։ Աշխատել է նաև Հայաստանի Հանրային ռադիոյում և ունեցել է սեփական հաղորդումը։


 







Քոչարյանի զոհերը

Աղբյուր


Կարդալ ավելին


Сообщение «Ես շատ երիտասարդ, գեղեցիկ, լավ պարող ու երգող կին եմ» Ալլա Լևոնյանին ի՞նչ եղավ появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->