>

Երգիչ, լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանն այսօր զորակոչվել է բանակ: Դեռ հայտնի չէ, թե որտեղ է անցելու նրա զինվորական ծառայությունը։ Ռոբերտը 21 տարեկան է։ Երեկ նա նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամում, որը մեկնաբանել է այսպես.

«Ահա եկավ ժամանակը, ես պատրաստ եմ, պատրաստ ընդունելու կյանքի տված ևս մի մարտահրավեր, այն մարտահրավերներից, որը պատրաստ եմ տանել պատվով ու հպարտությամբ։ Այո, ժամն է, երբ պետք է տամ պարտքս հայրենիքիս ու անցնել այդ ուղին, դժվար, սակայն կյանքի բնականոն ռիթմին համահունչ։ Չգիտեմ՝ ինչ ճանապարհ կընտրի ինձ համար ճակատագիր կոչվածը, որ զորամասում կհայտնվեմ, ով կլինի վերադասս ու ում կհամարեմ բանակային ընկեր, սակայն ես հպարտ կլինեմ կոչվել զինվոր, հայ զինվոր, լինել այն զինվորների դասից, ովքեր ամեն օր իրենց կյանքի ու արյան գնով ծառայում ու հերոսացնում են հայ ազգս՝ հերոսացնելով իրենց և պաշտպանելով երկրիս սահմանները։




Քոչարյանի զոհերը




Ուզում եմ դիմել ծնողներիս։ Մամ ջան, Մամ, շատ մի տխրիր, տղադ իր պարտքն է տալու ազգին, քեզ։ Եղիր համբերատար ու սպասիր, սպասիր հանուն այն սիրո, որը տածել ես այս տարիներին ու հանուն այն ապագայի, որը երազել ես ինձ համար։


Պապ ջան, եղիր մորս թև ու թիկունք, որ այս 2 տարին շատ հեշտ ու հանգիստ անցնի նրա համար, այդպիսով քեզ էլ կապահովես նույն հոգեվիճակը, ու ձեր հանգստությամբ կներշնչեք նույնը ինձ մոտ։


Շնորհակալ եմ ձեզ, որ ես կամ, կամ այնպիսին, ինչպիսին ինձ բոլորը ճանաչում են, ու խոստանում եմ, որ կլինեմ ձեզ հարիր զավակ ու կպահեմ ընտանիքիս պատիվը բարձր, այս անգամ՝ հայոց բանակում։ Խոստանում եմ` արժանապատիվ ծառայել ու լինել ազգիս նվիրյալ զինվոր»,- գրել է Ռոբերտը։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->