«Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է
«օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը։
Քոչարյանի զոհերը
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գողեր» Ալեքսանդր Մակարյանի՝ «Գող Ալո»-ի և
Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննությամբ պարզվել է,
որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար
դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին,
ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան
հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին:
Եվ այս պատմությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հսկայական գումարի մասին է, այնինչ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խոսքն ընդամենը 900 դոլար գումարի մասին է,
որը ստանալու համար էլ խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Сообщение 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գող»-ը. Ուշագրավ մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն