>

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է Իշխան Զաքարյանին հեռացնել ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից։




Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ Իշխան Զաքարյանը միացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու ստորագրահավաքին, 46 պատգամավորի թվում է և իր այդ որոշումը չի համաձայնեցրել ո՛չ խմբակցության, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի հետ։ Այնինչ՝ ԲՀԿ-ն Քոչարյանի հետ կապված այս հարցը համարում է խիստ սկզբունքային։




Բացի Քոչարյանի համար ստորագրահավաքին միանալը, Իշխան Զաքարյանը, առհասարակ, չի գալիս ԱԺ, չի մասնակցում ո՛չ ԱԺ-ի, ո՛չ էլ խմբակցության նիստերին։



Ծառուկյանը համարում է, որ Իշխան Զաքարյանի այս վարքագիծը պետք է դառնա քննարկման առարկա։ Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցությունը առաջիկա օրերին նիստ կհրավիրի և կքննարկի Իշխան Զաքարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->