>

lragir.am-ը գրում է. «Շատ էական է, որ միջազգային հանրությունը լուրջ ճն շում գործադրի Երեւանի վրա, որ բանակցային գործընթացի մեջ առաջընթաց ձեռքբերվի ու ապահովվի Հայաստանի զին ված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի «օկու պացված» տարածքներից», ասել է Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են կարգավորման հարցում ՀՀ-ի նոր դիրքորոշման մասին վերլուծություններով: ՀՀ-ի ղեկավարությանը նախատում են բանակցելու ցանկության բացակայության մեջ՝ դրա համար ներգրավելով տարբեր դիվանագետների և փորձագետների: Բայց Բաքուն չի պատասխանում գլխավոր հարցին, որը հայկական կողմը ներկայացնում է որպես բանակցությունների շարունակության




Քոչարյանի զոհերը

պայման: Բաքվում համառորեն ձեւ են անում, որ չեն գիտակցում, որ ճշմարտության պահը հասունացել է, ու Իլհամ Ալիեւը հարկա դրված է լինելու կամ ասել, որ պատրաստ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, կամ էլ վերջնական հայտնել, որ ոչ մի ինքնորոշում չի լինելու, ու դուրս է գալիս բանակցություններից: Բնականաբար,




կարելի է որոշ ժամանակ էլ սլաքներն ուղղել ՀՀ-ի, բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վրա, սակայն մի օր միեւնույն է հարկ է լինելու պատասխանել գլխավոր հարցին: Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է այդ մասին: «Եթե նոր խթան հաղորդել ասելով նախագահ Ալիեւը

նկատի ունի ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ուրեմն դրական են վերաբերվում դրան: Եթե ոչ, ապա դա եւս մեկ բարձրագոչ պնդում է», – ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, հայկական կողմը, բնականաբար, կցանկանար նոր բովանդակություն հաղորդել կարգավորման գործընթացին ու միջնորդների


միջոցով արդեն ներկայացրել է իր տեսլականն ադրբեջանական կողմին: Ամերիկացի նախկին դիվանագետները նույնպես ասում են, որ Ադրբեջանը պետք է հայտնի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ «Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպ ացված տարածքների վերադարձի ու առհասարակ


ինքնավարության ու տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի պարագայում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման ու մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որը պետք է գործընթացն առաջ տանելու համար»: Դժվար թե Ադրբեջանի նախագահը պատրաստ լինի հայտարարել է, որ ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ու այդ պետության արտաքին գործերի նախարարի

վերջին հայտարարությունները հանգում են նրան, որ Ադրբեջանը հակամա րտության լուծումը տեսնում է միմիայն «իր տարածքային ամբողջականության շրջանակում»: Այդ պարագայում Ալիեւն ի՞նչ է ակնկալում Փաշինյանից: Ներքին խնդիրների լուծման գործում օգնությու՞ն, իմիտացիա՞, որը թույլ կտա Ալիեւին եւս մեկ ժամկետ կառավարել ու թաքնվելով միլիտարիստական հռետորաբանության ներքո՝ պահպանել իշխանությունը: Ալիեւը

Փաշինյանին խնդրում է գլխավոր հարցը չտա՞լ: Բնականաբար, կա տարբերակ, որ Ալիեւն ինչ-որ պահի հարկա դրված է լինելու հայտարարել Ղարաբաղի անկախ կարգավիճակը քննարկելու պատրաստակամության վերաբերյալ: Սակայն պետք է հասկանալ, որ ներկայիս ներաքաղաքական իրավիճակում Ալիեւի համար դա հղի է լուրջ խնդիրներով: Նրան լավ է հայտնի, թե ինչպես են Ադրբեջանում փոխվել նախագահները: Բաքվում այժմ ձեւ են անում, որ չեն գիտակցում դա:

Сообщение Ալիեւի խնդրանքը Փաշինյանին…Ամբողջ աշխարհը ցնցված է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->