>

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.




Քոչարյանի զոհերը

«Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը․․․»։




Սա իհարկե մակերեսային և նաիվ պնդում է։ Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը։ Ինչի՞ չեք փոխում կամ եթե փոխում եք, ապա մինչև հիմա ի՞նչ արտակարգ գործողություններ եք իրականացնել այդ ուղղությամբ։


Մեղավորներ միշտ էլ կգտնվեն, ընդամենը որոնել է պետք։ Իսկ այս պարագայում վարչապետն իր քաղաքական թիմի անշարժությունը փորձում է փաթաթել պետական համակարգի վրա, իսկ դրանից առաջ՝ տարատեսակ դավադրությունների, սաբոտաժների և իհարկե ժողովրդի ծուլության։

Ուզում եմ հիշեցնել հետևյալը․ եթե ռեֆորմները Հայաստանում ձախողվեն, ապա միայն մեկ մեղավոր է լինելու և այդ մեկը կառավարող թիմն է։


Բայց այս դեպքում մի շատ կարևոր օրինաչափություն էլ կա․ համակարգը չի կարող հեղափոխական լինել։ Ընդհանրապես համակարգերն իրենց էությամբ պահպանողական են ու ինչ-որ առումով նաև հակահեղափոխական։ Սա նաև ինքնապաշտպանական մեխանիզմ է։

Բայց ի հակադրություն համակարգի, հեղափոխական պետք է լինի մեթոդը։ Այստեղից տրամաբանական հարց է առաջանում․ արդյոք Փաշինյանի և նրա քաղաքական թիմի մեթոդը հեղափոխակա՞ն է։

Сообщение «Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք ..». Կարպիս Փաշոյանի դիպուկ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->