>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝օգոստոսի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 2-րդ հասցեի մոտի գետնանցումում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ և զբաղվում է ձեռնաշարժությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Դավիթ Ա.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




Քոչարյանի զոհերը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
աղբյուր 




Կարդացեք նաև


Կարմիր գինին և շոկոլադն ունեն անհամար օգուտներ ռեսվերատրոլ կոչվող բնական քիմիական նյութի շնորհիվ:
Ինչպես գրում է Thinking Humanity-ն, ռեսվերատրոլը հակաօքսիդիչ է՝ արտադրված հատուկ բույսերի կողմից:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեսվերատրոլի ամենահայտնի աղբյուրը կարմիր գինին է, իսկ ամենատարածվածը՝ կարմիր խաղողի կեղևը, հում կակաոն և մուգ հատապտուղները:

BMC ell Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունները փաստում են, որ ռեսվերատրոլը կարող է օգտագործվել բջիջները երիտասարդացնելու համար:


Այս նյութի ազդեցությունից հետո բջիջները դառնում են ոչ միայն երիտասարդ, այլև ավելի ակտիվ:
Հետևաբար, համտեսելով մուգ շոկոլադ և մի բաժակ կարմիր գինի, դուք կզգաք ռեսվերատրոլի բոլոր դրական հետևանքները:

Сообщение Զզվելի դեպք Երևանում появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->