>

Դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անոն) այսօր կվիրահատվի:   «Ինձ շատ լավ եմ զգում: Վիրահատական փուլն արդեն սկսվել է, անալիզները հանձնել եմ, մեկ ժամից վիրահատությունը կանեն»,- այս մասին դերասանուհին ասել է Armdaily.am-ի հետ զրույցում: Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշել է. «Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»: Հարցին`է վիրահատությունից առաջ ինչ մտածմունքներ ունի, ինչի մասին է մտածում, Նարինեն ասել է. «Որ հետ գամ տուն, ընկերներիս հետ ուտեմ-խմեմ, փարթի անեմ, հետ գամ տուն»: Հիշեցնենք, որ օրեր առաջ հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը(Պաուզա Անո) ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր քաղաքացիներին` օգնության խնդրանքով: Նա սրտի շտապ վիրահատության կարիք ուներ, որի համար պետք էր 3մլն դրամ, որը դերասանի համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար աստղաբախշական էր: Դերասանուհին տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։ Ժամեր անց նրան դիմել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատրաստակամություն հայտնելով ամբողջ գումարը փոխանցել:Դիտեք նաև՝ Նյութի աղբյուրը`MaxInfo.am




Քոչարյանի զոհերը

Կարդալ ավելին





Сообщение « …Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոն) անկեղծ զրույցը появились сначала на mediatime.



Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->