>

Անշարժ գույքի շուկայում առք ու վաճառքի գների նվազում կա, սպասվածից ավելի քիչ է, սակայն գնանկումն անխուսափելի է։ Նորակառույց շենքերում ևս սպասվում է գների նվազում, որովհետև մրցակցությունը մեծ է, նորակառույցներում առաջարկները շատացել են։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը։

«Նորակառույց շենքերում է կանխատեսվում գների նվազում, քանի որ մրցակցությունը մեծ է։ Առաջարկը շատ է։ Պրոցեսը նոր սկսվում է։ Համաշխարհային տնտեսության անկումը մեր վրա ևս ազդեցություն կունենա։ Մենք առանձին կղզի չենք։ Տեսեք, օրինակ, Մեծ Բրիտանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում անկում է գրանցել»,- ասաց Դանիելյանը։




Քոչարյանի զոհերը

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առք ու վաճառքի գործարքներն ավելի քան կիսով չափ նվազել են։ Դանիելյանը դա համարում է կորոնավիրուսի հետևանք։ «Տնտեսական ճգնաժամի մեջ է աշխարհը, նաև մենք։ Այդ մեծ ալիքը դեռ մեզ չի էլ հասել։ Մենք, կարծես, սկզբնական ազդակներն ենք ստանում։ Ավելի կխորանա։ Աշնանը, կարծում եմ, ուժեղ գնանկում տեղի կունենա, հատկապես առաջնային շուկայում, նորակառույցներում։ Եկամտային հարկի փոխհատուցման օրենքի հետևանքով գները բարձրացել է։ Կարծես արհեստական առաջարկ է, ձևավորվել։ Առաջարկ շատ կա, գնորդ չկա»,- ընդգծեց ոլորտի ներկայացուցիչը։




Կենտրոնում վարչական համայնքում անշարժ գույքի գների մոտ 10 տոկոս նվազում արդեն կա, ասաց գործակալության տնօրենը, չնայած, որ իրենք այս ժամանակահատվածի համար ավելի շատ էին կանխատեսում։ Իսկ վարձակալության գները նվազել են մոտ 40-50 տոկոսով։ «Վեց ամսից ավելի է՝ երկիր նորմալ գումար չի մտնում։ Հայաստան ովքեր են գումար բերում՝ զբոսաշրջիկները, արտագնա աշխատողները, սփյուռքահայերը։ Հիմա դա չկա։ Մոտ 1 մլրդ դոլար Հայաստան էր մտնում զբոսաշրջիկների միջոցով, 2 մլրդ էլ արտագնա աշխատողների միջոցով։ Զբոսաշրջիկների դեպքում այս թվերը զրո են, արտագնա աշխատողների դեպքում մոտ 20 տոկոս է պահպանվել։ Հետևաբար, անշարժ գույք գնող մարդ չկա։ Մարդիկ գործազուրկ են, հյուրանոցները, ռեստորանները, տուրիստական ընկերությունները փակվում են։ Դոմինոյի էֆեկտով իրավիճակը ազդում է մյուսների վրա։ Պարզ է, որ բնակարան գնողները կնվազեն։ Հատկապես Կենտրոնի դեպքում մեր թանկարժեք բնակարանները գնում էին սփյուռքահայերը։ Այստեղ ապրող, աշխատող մարդիկ չեն կարող գնել նման բնակարաններ, այդքան գումար չունեն։ Հիմա սփյուռքահայերն էլ չկան։ Այդ մարդիկ չեն եկել։ Նախկինում գալիս էին, հանգստանում, մի հատ էլ տուն առնում և ուրախ հետ գնում։ Իսկ Կենտրոնի թանկարժեք բնակարանները վարձակալության էին տրվում զբոսաշրջիկներին՝ օրավարձով։ Այժմ դա էլ չկա։ Տները դատարկ են մնացել։ Սա Հայաստանի կառավարության մեղքը չէ, սա համաշխարհային միտում է։ Ճիշտն ասած, ես ավելի վատ էի սպասում, բայց, կարծես, ավելի լավ է։ ԿԲ-ն կանխատեսում է, որ 4 տոկոս անկում է լինելու, բայց ես կարծում եմ՝ ավելի շատ է լինելու։ 4 տոկոսը շատ լավատեսական գնահատական է։ Հայաստանում իրավիճակը նոր է սկսում վատանալ։ Աշխարհում դա 6 ամիս առաջ է սկսել»,- մանրամասնեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրենը։


 

Իմանալ ավելին


Աղբյուր

Сообщение Նրանց համար,ովքեր ցանկանում են բնակարան գնել. սպասվում է բնակարանների գների լուրջ նվազում։ Ահա, թե երբ появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->