>

Դերասանուհի Շողեր Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 28-ամյակը:  Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց, որ օրն անակնկալներով է սկսել:

«Ընկերներս կեսգիշերին տորթով եկան մեր տուն, շնորհավորեցին: Հետո մյուս ընկերներս անակնկալի բերեցին, հատուկ վայր էին վերցրել, որտեղ գիշերն ուրախացանք, նշեցինք: Այսօր էլ կնշեմ ռեստորանում` 15-16 հոգով: Բավականին ժամանակ է` կարանտինի մեջ էինք, հիմա լիցքաթափվելու կարիք կա: Ես էլ, առհասարակ, մեծ խնջույքների սիրահար եմ»,- ասաց նա:

Շողերի ամուսինը` դերասան, շոումեն Գրիշա Աղախանյանը կնոջ անակնկալը օրեր առաջ է մատուցել: Դերասանուհու խոսքով` Գրիշան միշտ է իրեն անակնկալներ մատուցում:




Քոչարյանի զոհերը

«Երկու-երեք օր առաջ ասաց, թե ինչ է ինձ նվիրելու: Գրիշան այս տարի ինձ նոր մեքենա է նվիրել, ուղղակի իրավիճակի պատճառով ճանապարհները փակ են, շուտով կհասնի, բայց չեմ ուզում ասել, թե ինչ մեքենա է: Որդիս` Ալեքսանդրն էլ կեսգիշերին շնորհավորեց, առավոտյան էլ համբուրեց և ասաց` «Շողեր, շնորհավոր ծնունդդ»»:





Ըստ Շողերի` մեծանալուց չի վախենում, քանի որ դա բնական գործընթաց է. «Չեմ կենտրոնանում մեծանալու փաստի վրա: Ֆիզիկապես 28 տարեկան եմ, բայց հոգեպես դեռ 18 եմ: Մայրս միշտ ասում է` երբ պետք է մեծանամ»:

Դերասանուհին ընդգծեց, որ բնույթով արագաշարժ, աշխատասեր մարդ է, տեղում չի դոփում, պետք է անընդհատ մի բանով զբաղված լինի:


«Եթե մարդն աշխատասեր է, ալարկոտ չէ, ժամանակը միշտ չի հերիքում, կյանքի տևողությունն էլ հիմա կարճացել է: Պետք չէ գործը վաղվան թողնել, պետք է այսօր ավարտել, որոշել ու միանգամից անել:

Ինքս ավելի շատ նպատակի մարդ եմ, սիրում եմ իմ առջև դնել ինչ-որ նպատակ ու իրագործել,-ասաց նա և հայտնեց, որ չակերտները բացել չի կարող, բայց բիզնես գաղափար ունի, որն ինքնատիպ է, բայց միևնույն ժամանակ բոլորին հասու.-Աստված առաջ, մեկ տարվա ընթացքում կիրագործեմ:



Շատ են ասում, որ մեր երկրում պետք չէ բիզնես ստեղծել, բայց ես այդ կարծիքին չեմ: Հենց Հայաստանում կարելի է շատ լավ բիզնես ունենալ:

Շողերը նաև նշեց, որ իրեն երջանիկ մարդ է համարում.

«Ունեմ լավ ընկերներ, ընտանիք, հարազատներ: Ամեն տարի էլ ծննդյանս օրը շատ լավ է անցնում, բայց, պետք է ասեմ, որ 25-ամյակս յուրահատուկ էր:

Եվրոպայում էինք այդ ժամանակ ու մի քանի ժամում 6 քաղաք այցելեցինք, շատ տպավորիչ օր էր»:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->