>

Բաղադրիչներ

  • սմբուկ — 2 հատ
  • լոլիկ — 4 հատ
  • պանիր — 200 գ
  • սխտոր — 3-4 պճեղ
  • կիտրոն — 1/2 հատ
  • շաքարավազ — 1/3 թ/գ
  • մաղադանոս — մի քանի ճյուղ
  • համեմ — մի քանի ճյուղ
  • աղ — ըստ ճաշակի
  • սև պղպեղ — ըստ ճաշակի
  • բուսայուղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սմբուկները լվանալ, երկարությամբ կտրատել 5մմ լայնության շերտերով՝ ծայրի մասից 1,5 սմ-ի չափով թողնելով ամբողջական: Ճիշտ կտրելու դեպքում սմբուկները պետք է ստանան հովհարի տեսք:




Քոչարյանի զոհերը

Սմբուկները համեմել աղ և պղպեղով: Պանրի մի մասը շերտատել, մյուս մասն անցկացնել քերիչով, լոլիկները շրջանակաձև կտրատել: Սմբուկի շերտերի արանքում տեղադրել 2-3 շերտ լոլիկ և 2 շերտ պանիր:




Լոլիկների մնացած մասը կեղևահանել, մանր կտրատել և լցնել բուսայուղով պատված թավայի մեջ, ավելացնել ճզմած սխտորը, շաքարավազը, աղը և կիտրոնից քամված հյութը՝ ըստ ճաշակի: Խառնելով եփել 7-10 րոպե:


Սմբուկները տեղավորել ջեռոցի տապակի վրա,վրան լցնել լոլիկի սոուսը և եփել ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում:


Վրան շաղ տալ քերած պանիրը, այնուհետև կրկին եփել ջեռոցում 5 րոպե, որպեսզի պանիրը հալչի:

Լոլիկով և պանրով լցոնված սմբուկ՝ հովհարի տեսքով:

Նյութի աղբյուր՝ cooks.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->