>

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանրակրթական դպրոցում «Ֆիզիկա» առարկայի ուսուցումը իրականացվելու է երկու փուլով: Միջին դպրոցում այն՝ որպես պարտադիր առարկա, ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էական փոփոխության են ենթարկվել: Ավագ դպրոցում, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, սովորողներն իրենց ընտրությամբ կարող են ֆիզիկան ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված «Բնագիտություն» առարկայի շրջանակում, որը ներառում է գիտելիքներ նաև բնագիտական այլ առարկաներից: Վերջինս նախատեսված է հումանիտար և հասարակագիտական ոլորտներում մասնագիտացողների համար և դասավանդվելու է 10-11-րդ դասարաններում:


Ի տարբերություն ֆիզիկայի ներկայումս գործող չափորոշչի և ծրագրի՝ նոր մշակված փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները. գործող չափորոշչով սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները փոխարինվել են դպրոցի յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտի համար սահմանված ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով: Վերջնարդյունքներն ուղղված են ոչ այնքան տեսական նյութի իմացությանը, որքան սովորողների տրամաբանական մտածողության, գիտելիքները տարբեր իրավիճակներում կիրառելու, պրակտիկ գործունեություն ծավալելու կարողությունների զարգացմանը: Վերջնարդյունքները ձևակերպելիս առավել ուշադրություն է դարձվել դրանց չափելիության, հստակության, միարժեքության, սովորողների զարգացման դինամիկայի ապահովման հետ կապված խնդիրներին:








Քոչարյանի զոհերը

Առարկայի բովանդակությունը կառուցվել է երեք հիմնական գաղափարների (Շարժում և փոխազդեցություն, Նյութի կառուցվածք և հատկություններ, Ֆիզիկական դաշտեր) հենքի վրա, որոնք առավել կոնկրետացվել են հաջորդ երկու մակարդակներում: Նման մոտեցումը նպաստելու է ուսումնասիրվող թեմաների, կոնկրետ ուսումնական նյութերի ընտրության արդյունավերության բարձրացմանը: Աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով առարկայի բովանդակության կառուցման հիմքում դրվել են նաև մի շարք այսպես կոչված՝ խաչվող հասկացություններ, որոնք ընդհանրական են բոլոր բնագիտական առարկաների համար և օգնելու են սովորողներին՝ միավորելու, փոխկապակցելու տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները աշխարհի մասին մեկ ամբողջական պատկերացման շրջանակում: Փաստաթղթում սահմանվել են տարատեսակ հետազություններ կատարելու համար անհրաժեշտ ընդհանրական հմտությունները, որոնց ձևավորմանը պետք է նպատակաուղղվի ուսումնական գործընթացը:

Որպես ուսումնական գործունեության տեսակ ներմուծվել է նախագծային աշխատաքը: Ի տարբերություն ներկայումս գործող ծրագրի, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար, առաջարկվողն ընդամենը օրինակելի է, այսինքն՝ յուրաքանչյուր դպրոց կարող է կամ օգտագործել այդ ծրագիրը, կամ դրա հիման վրա մշակել և հաստատման ներկայացնել իր ծրագիրը. պարտադիր են համարվում միայն չափորոշչով սահմանված վերջնարդյունքները: Առաջարկվող օրինակելի ծրագրում բեռնաթափվել է ուսումնական նյութը, ինչը հնարավորություն է ընձեռելու առավել շատ ժամանակ հատկացնել սովորողների գործնական հմտությունների զարգացմանը, խնդիրների լուծմանը, լաբորատոր, նախագծային աշխատանքների կատարմանը:


Կարդացեք ավելին



Աղբյուր

Сообщение «Ֆիզիկա» առարկայի ուսուցման հետ հետ կապված ի՞նչ փոփոխություններ կլինեն դպրոցներում появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->