>

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«ՀՈՄՈ-ԹԱԼԱՆՈՒՍ (Մարդ-թալանող կամ Թալանող-մարդ)




Քոչարյանի զոհերը

Իր հեռուստազրույցում ՔոՉԱՐյանն ասաց, որ իրեն կալանավորելով, իշխանություններն ուրախացնում են ազերիներին: Զարմանալի է: Ընդհակառակը: Իր իսկ խոսքով ասեմ, նույնիսկ «ուչաստկովին» (թաղային ոստիկանը) կհասկանա, որ Քոչարյանը՝ ինքն էր երջանկացնում ազերիներին, թալանելով սեփական ժողովրդին, դրանով իսկ՝ թուլացնելով հայոց բանակը: Բացի այդ, բանակը հանել է իր ժողովրդի դեմ: Չէ՞ որ դեռ ՆԺԴԵՀՆ Է ասել.




«ԱԶԳԵՐԸ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՎ ՊԻՏԻ ՉՈՒՆԵՆԱՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ ՆՅՈՒԹԱՊԱՇՏ ԱՌԱՋՆՈՐԴԸ»: ՆԺԴԵՀԸ խորացնում է այդ միտքը.


«ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՉԱՐԱԳՈՐԾ, ՔԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ՈՐ ԻՐ ԺՈՂՈՎՈւՐԴԸ ՊԱՀՈՒՄ Է ԱՆԳԻՏԱԿ ԻՐ ԴԺԲԱԽՏՈՒԹԵԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՆ»:

Հետաքրքիր է, Քոչարյանը և իր պաշտպանները հասկանաո՞ւմ են, որ Նժդեհի ասածը վերաբերվում է հենց ՔոՉԱՐյանին:


Օրինակ, «ՈՒՉԱՍՏԿՈՎԻՆ» կհասկանար, որ ՉԱՐԻ արմատն, ի սկզբանե, հենց Քո-ՉԱՐ-յանի ազգանվան մեջ է: Սիլվա Կապուտիկյանի երազանքն իրականանում է.«ՈՒՐ ԷԼ ՀԱՆԳՉԵՄ, ՁԵՐ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ՆԵՐԿԱ»:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->