>

Լրագրող, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բելառուսը արդեն փոխվել է։




Քոչարյանի զոհերը

Ռուսաստանը ոչինչ չի մտցնի Բելառուս։Մտցնելու բան չկա։




Այստեղ չկան բենդեռներ,չկան ազգայնականներ, ռուսական փոքրամասնությունը վտանգի տակ չի,ինչպես նաև ռուսերենը։

Այստեղ չկան չար սորոսականներ և արևմտամետ քաղաքացիական զանգվածներ,արևմտյան ֆոնդեր։Գույներից միայն ազգային դրոշն է ,որ Լուկաշենկոն փոխեց սովետականով։


Այն ողջ քարոզչական աղբը,որ լցնում են իրենց երկրի ազատականության ու արդարության համար պայքարող հասարակությունների գլխին կոռումպավված նախկիններն ու ներկաները ողջ հետխորհրդային տարածքում `Բելառուսում պարզապես չկա։

Բայց հասարակությունը փոխվում է`պայթեցնելով կոռուպցիոն էլիտաների փչած երկարամյա քարոզչական փուչիկը։

Ով էլ փոխարինի Բատկային ,վստահ եմ ` վարելու է պրոռուսական քաղաքականություն։
Բայց ոչ պրոսովետական ու կայսերական։


Բելառուսական գործընթացը ցույց է տալիս ,որ հայկական հեղափոխությունը ոչ թե գործողություն էր այլ գործընթաց հետխորհրդային գեոպոլիտիկ տարածքում։

Իսկ սա նշանակում է,որ փոփոխությունները կընդգրկեն ողջ տարածքը։Սրա մեջ մեծ ռիսկեր և հնարավորություններ կան։Այսպիսին է լինելու մեր ապագան մոտակա տասնամյակում։

Դիտեք նաև՝

Сообщение Պետրոս Ղազարյանը՝ Բելառուսում տիրող իրավիճակի և հայկական հեղափոխության մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->