>

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Քրեական գործը, ինչպես հայտնի է, հարուցվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով:


Մեղադրանքներն էլ առաջադրված են այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ ԶՈւ շտաբի պետի տեղակալ Յուրի Խաչատուրովին: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հետագայում հարուցվելիք քրեական գործերն ու բացահայտումները չեն սահմանափակվելու միայն սահմանադրական կարգը տապալելուն կամ բանակը ներգրավելուն:







Քոչարյանի զոհերը

Մասնավորապես, ենթադրվում է, որ կլինեն այլ բացահայտումներ, բազմաթիվ դրվագներ, որոնք առավել քան սերտորեն փոխկապակցված են մարտիմեկյան այդ դեպքերի հետ: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ  մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը:

Չի բացառվում, որ վաղը պարզվի՝ քրեական գործից բացակայում են այլ կարեւոր փաստաթղթեր եւս՝ կապված կրակոցների, դրանց վերաբերյալ փորձաքննությունների արդյունքների հետ:


Ու հիմա ՀՔԾ-ն հատկապես Սասուն Խաչատրյանի հայտարարություններից հետո պետք է առանձին ուսումնասիրություն կատարի պարզելու՝ ում հրահանգով եւ ինչու 0038 հրամանն այս գործում չի եղել:


Ու եթե ՀՔԾ-ն գնա իրադարձությունների հետքերով, միգուցե մեղադրանք առաջադրվի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->