>


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը լայնորեն հայտնի կրթական գործիչ է՝ նպատակների ու երազանքների մեծ շառավղով ու ընդգրկմամբ: Նրա ակտիվ գործունեությունը, բնականաբար, նույնքան ակտիվ հակազդեցություններ է ունեցել տարիներ ի վեր:
Հեծանիվով պտտվում է կրթահամալիրի չորս մասնաշենքերով, հանդիպում, պայմանավորվում, քննարկում, ստեղծում, նոր բան առաջարկում ու արագ ձեռնամուխ լինում իրագործման, հորդորում իր ամեն աշակերտին, ամեն ուսուցչին, ամեն ծնողին, ստիպում, որ շուրջը բոլորը եռան, մտածեն, պրպտեն, փորձեն:
Քանի-քանի սերունդներ են եղել Բլեյանի կրթահամալիրի շրջանավարտները՝ բոլորին հիշում է անուններով: Քանի-քանի աշակերտներ են սովորում հսկայական կրթհամալիրում՝ բոլորին գիտի՝ հատիկ-հատիկ:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որպեսզի Աշոտ Բլեյանը 65-ամյակը նշելուն պես հեռանա տնօրենի պաշտոնից:
Այս անհավատալի վճռականության պատճառը բացատրելիս, խնդրում եմ, հղում մի արեք օրենքին: Չի կարող օրենքը դեմ լինել մարդուն, մարդու վաստակին, մարդու երազանքին և ստեղծարարությանը, մարդու սիրո ու նպատակի ուժին: Օրենքը չի կարող դեմ լինել այլընտրանքային կրթության ա՛յս ձևն ընտրած մի հսկայական համայնքի կամքին, որ քաղաքի կենտրոնից ու ամենահեռավոր արվարձաններից իրենց երեխաներին ուղարկում են Հարավ Արևմտյան թաղամաս՝ Աշոտ Բլեյանի հիմնած դպրոց:
Կրթական հեղափոխություն անելու համար հաստատապես ու վստահապես չարժե դեկոնստրուկցիոն մեթոդներ կիրառել մի տարածքում, որտեղ տարիների, շատ տարիների վաստակ կա, ապագա ՀՀ հպարտ քաղաքացու մոդելի կերտման հաջողված փորձառություն կա, կրթական գործչի երազանք ու ամբիցիա կա:







Քոչարյանի զոհերը

Сообщение ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որպեսզի Աշոտ Բլեյանը 65-ամյակը նշելուն պես հեռանա տնօրենի պաշտոնից появились сначала на mediatime.




Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->