>

Lragir.am-ը գրում է՝

Փյունիկ եւ Ալաշկերտ ֆուտբոլային թիմերն այս տարի պատմական արդյունք են գրանցել հայկական ֆուտբոլի պատմության մեջ. Երկու թիմերն էլ հաղթահարել են Եվրոպայի լիգայի որակավորման երկու փուլեր: Ակումբներն ՈՒԵՖԱ-ից կստանան լուրջ գումարներ, որոնք կարող են ներդրվել դրանց հետագա զարգացման գործում:




Քոչարյանի զոհերը

Վերջին շրջանում նկատելի է կապիտալի ներհոսք հայկական ֆուտբոլ, այդ թվում ռուսաստանցի մեծահարուստ հայերի կողմից: Ակումբների զարգացումը հեռանկարում կարող է նաեւ լուրջ բիզնես դառնալ, ինչն անկասկած կնպաստի ֆուտբոլի զարգացմանը:




Իր հերթին, դա պահանջում է ֆուտբոլային տնտեսության վերակառուցում, Ֆեդերացիա-ակումբներ նոր որակի հարաբերություններ:

Վերջին շրջանում ակումբների ու ֆեդերացիայի ներկայիս ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները սրվել էին, կողմերը մեղադրում էին միմյանց տարբեր մեքենայությունների մեջ: Ակումբները նույնիսկ հայտարարում էին ֆեդերացիայից անկախ առաջնություն հիմնելու մասին:


Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը վաղուց է հասունացել, նա սակայն համառորեն մնում էր իր պաշտոնին, նույնիսկ հրաժարական խոստանալուց հետո: Ներկայում այս հարցը կարծես թե լուծվում է, հատկապես այն բանից հետո, երբ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ ֆեդերացիան կարող է գլխավորել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ պետը չի ժխտել այս հնարավորությունը, միաժամանակ ակումբներին կոչ անելով մասնակցել Հայաստանի առաջնությանը: Ակումբներն իրենց հերթին աջակցություն են հայտնել Վանեցյանի թեկնածությանը:

Ըստ ամենայնի, գոնե սկզբնական շրջանում ամենաօպտիմալ տարբերակը սա է, մանավանդ որ ԱԱԾ-ն վերջին շրջանում բացահայտում է կոռուպցիոն լուրջ սխեմաներ: Դրա կարիքը կա նաեւ հայկական ֆուտբոլում, եւ ֆուտբոլն այդ սխեմաներից մաքրելն անկասկած կնպաստի զարգացմանը:


Ռուբեն Հայրապետյանն ինքը հայտարարել է, որ եթե Վանեցյանը դնի իր թեկնածությունը, ինքը կհանձնի ֆեդերացիան:

Հատկանշական է, որ հայկական ակումբները պատմական հաջողությունն արձանագրեցին հենց այս իրադարձությունների ժամանակ: Այսինքն, հայկական ֆուտբոլը դրական արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի հեռանալու հեռանկարին: Սա թերեւս ամենահամոզիչ փաստարկն է, որ նրա մնալն այլեւս անիմաստ է:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->