Տավուշյան մարտերի մասնակից, ՀՀ ազգային հերոսի կոչման ներկայացված կապիտան Ռուբեն Սանամյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է, զինված ուժերում ծառայում է 8 տարուց ավելի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է Սանամյանին ու նրա կատարած սխրանքին:
Նորիկյանի խոսքով` Սանամյանը իր արիությամբ դեռ աչքի է ընկել 2012 թվականին եւ այն ժամանակ էլ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Քոչարյանի զոհերը
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման արժանացնելու եւ «Հայրենիք»-ի շքանշանով պարգեւատրելու միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին:
Նախագահի կողմից միջնորդությունը հաստատվելու դեպքում Ռուբեն Սանամյանը կդառնա Հայաստանի Հանրապետության 18-րդ Ազգային հերոսը:
Сообщение Այս մարդը հերոս է․ Տավուշում նրա սխրանքը կարող է լեգենդ դառնալ․ ահա թե ինչ է նա արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ появились сначала на mediatime.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն