>

Ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

«Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված են 200-ից ավելի լրագրողներ, որոնք ներկայացնում են հանրապետությունում գործող գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները, խնդրում ենք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ներկայացնի միայն մեկ լրագրող, առկայության դեպքում՝ մեկ լուսանկարիչ, ինչպես նաև մեկ օպերատոր:




Քոչարյանի զոհերը

Մամուլի ասուլիսը լուսաբանելու համար ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին առաջարկում ենք մասնակցությունը հաստատել մինչև ս. թ. օգոստոսի 18-ի ժամը 18:30-ը՝ office@3rdpresident.am հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունները, հեռախոսահամարները և էլ. փոստի հասցեները:





Միջոցառման վայր լրագրողների մուտքը կիրականացվի միայն ՀՀ ԱԺ-ում հավատարմագրումը հաստատող վկայականի առկայության դեպքում:

Մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 37 շենքի («Հարսնաքար» համալիր) բացօթյա կանաչ հատվածում:


Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ժամը 11:00-ից մինչև 11:40-ը:

Ասուլիսի ընթացքում մասնակիցների համար ապահովված կլինեն արտակարգ դրության իրավիճակից բխող հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները»,- ասված է հայտարարության մեջ։

 



Իմանալ ավելին

Աղբյուր

Сообщение Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->