>


Բելառուսի կառավարությունը, համաձայն օրենքի, վայր է դրել լիազորությունները նորընտիր նախագահի առջև: Նման հրամանագիր է հրապարակվել Ազգային իրավական ինտերնետային պորտալում, գրում է Известия-ն։ «Փաստաթղթի համաձայն՝ վարչապետին, նախարարներին և պետական կոմիտեների նախագահներին հանձնարարված է իրենց լիազորությունները կատարել մինչև նախագահը կձևավորի նախարարների խորհրդի նոր կազմը», – գրված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ի երեկոյան նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ են սկսվել։ Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10 տոկոսից մի փոքր ավելի:   Подробнее: https://shabat.am/am/article/232840/Belarusi-karavarutyuny-liazorutyunnery-vayr-e







Քոչարյանի զոհերը

Сообщение Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել появились сначала на mediatime.




Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->