>

Հայկական քաղաքականության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չունի բնությանը հատուկ սեզոնայնություն։ Մեզանում, առնվազն վերջին 20-25 տարվա ընթացքում, տարին բոլոր թեժ ամառ է, թեժ աշուն, նույնպիսի ձմեռ և գարուն։


Արտախորհրդարանական ընդդիմությունն՝ ի դեմս ռևանշի ճամբարի, կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆորսմաժորի այս ողջ ընթացքում ձեռքերը շփելով սպասում էր, թե երբ է հանվելու հանրահավաքների անցկացման արգելքը, որ ապահովի քաղաքական հերթական թեժաթավշային սեզոնը՝ միտինգ անի, ճտերը հաշվի (կորոնավիրուս, տնտեսական վիճակ, ԼՂ կոնֆլիկտ և այլն) ու կառավարության «բերանը բերի» անցած երկու տարվա ընթացքում «կերած կաթը»՝ (մասնավորապես՝ պարգևավճարներ)։ Առաջիկայում թերևս ականատեսը կլինենք նկարագրված իրավիճակին։ Իսկ մինչ այդ մի քանի արձանագրում անենք։








Քոչարյանի զոհերը

1. Շատերն են խոսում այն մասին, թե չպետք է գերագնահատել նախկինների վերադարձի շանսերը, քանի որ ժողովուրդը լավ հիշողություն ունի և չի կարող ապահովել այն ռեժիմի վերադարձը, որին 2018-ին մերժել ու վռնդել է կառավարական կաբինետներից։ Այնպես որ՝ նախկինների դեպքում կամենալը դեռ կարենալ չէ։ Բայցևայնպես, չպետք է նաև թերագնահատել իշխանությունից զրկված, բայց կառավարական կաբինետներում, մասնավորապես՝ իրավապահ մարմիններում, դատական համակարգում դեռ իշխանություն բանեցնող (ապացույցը՝ մոտ երկու տասնյակի հասնող՝ ՌԴ-ում ծվարած «Նոյի ագռավներն» ու քրեական գործեր շալակած, բայց ազատության մեջ ֆռֆռացողները) նախկինների հնարավորությունները։

2. Առայժմ ընդդիմության անվան տակ հանդես է գալիս գործող իշխանության հոգեվարքին սպասող, մասնավորապես Ն. Փաշինյանի ապալեգիտիմացման ուղղությամբ ահռելի ռեսուրսներ ծախսող տարերային մի ուժ, որը սպառնում է գնալով ավելի ագրեսիվ դառնալ ու ճգնաժամային ինչ-որ իքս պահի մեկ առանցքի շուրջ համախմբվել ու դառնալ իրավիճակի տերը։ Իսկ առայժմ ընդդիմությունը մեկ խնդիր ունի՝ հանդես գալ տարբեր բևեռներով, դիմադրության հնարավորինս շատ օջախներ ձևավորել ու ցույց տալ, որ իշխանափոխության պահանջը մեկ կենտրոնից թելադրված չէ, այլ տոտալ բնույթ ունի։


Կոնսենսուս, կե՛ր ու սուս



Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Сообщение Արտակարգ դրության ավարտին հաջորդելու է արտակարգ աշունը 4rd.am появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->