>

Վարչապետը խնդիրների լուծման առումով կարևորել է քաղաքական կամքի դրսևորումը և հավելել. «Ամեն անգամ, երբ թեմաները հասել են կոնկրետ խնդիրների, իրականությունը բախվել է նրան, որ առաջիկայում ընտրություններ են, այսինչ գյուղում նա է առաջադրված, մյուսում՝ նա, եթե ոչ պոպուլյար քայլերի գնանք՝ ի՞նչ կլինի և այլն, և այլն:


Կարծում եմ, հիմա այդ առումով էլ իրավիճակը փոխվել է, որովհետև ինչպես դասականն է ասել՝ պետք է մտածենք ոչ թե հաջորդ ընտրությունների մասին, այլ հաջորդ սերունդների: Եկել է ժամանակը և մենք այս բոլոր հարցերին պետք է լուրջ և արմատական լուծումներ տանք, որովհետև մեր երկրի բնապահպանական վիճակը վատ է: Մենք արդեն երկար ժամանակ սա արձանագրում ենք և ոչինչ տեղից չի շարժվում: Իհարկե, պետք է կարողանանք մեր հայրենակիցների հետ երկխոսություն սկսել:







Քոչարյանի զոհերը

Այստեղ խնդիրը միայն վարչական որոշումները չեն, խնդիրը նաև ընդհանուր բովանդակություն ստեղծելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար: Լինելով Տավուշի մարզից՝ գիտեմ, որ այդ գիտակցումն արդեն կա, քանի որ մարդիկ տեսնում են, որ «ամենաանհեռանկարային» գյուղը հանրապետության մասշտաբով դառնում է զբոսաշրջային կենտրոն, հասկանում են, որ հին մտածողության այդ կերպն արդեն տեղ չունի:


Այս առումով, քաղաքական կամքը կա, որը պետք է իրագործել: Պետք է հասկանանք, որ այստեղ նահանջելու տեղ չունենք և այս խնդիրը հստակ լուծենք: Մեր կառավարության առաքելությունն իրական փոփոխություններ բերելն է, ոչ թե փոփոխությունների իմիտացիա անելը, և մենք պետք է այդ ճանապարհին մեր ժողովրդի հետ ակտիվ երկխոսություն սկսենք ու այս օրակարգն առաջ մղենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով անտառների վերահսկողության ուղղությամբ գործառույթների կենտրոնացումը մեկ մարմնում:

 


Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->