>

Օգոստոսի 6-ին Իլհամ Ալիեւը բյուջեն կրճատելու որոշումից հետո անսպասելի մտահոգվել է AZAL, SOCAR, Azerenerji, Azersu, Ադրբեջանական երկաթուղիներ պետական ընկերությունների ճակատագրով՝ մեղադրելով դրանց վնասով աշխատելու մեջ։ Ալիեւը հայտարարել է ճահճացած պետական ձեռնարկությունների ազատականացման ու մասնավորեցման անհրաժեշտության մասին` ներդրումներ ներգրավելու համար։ Ավելին, ստեղծվել է Ազգային ներդրումային հիմնադրամ, որն անձամբ Ալիեւն է ղեկավարելու։

Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարել են դե ֆակտո ինկորպորացիայի մասին։ Այս ֆոնին Ալիեւի հայտարարություններն այլ իմաստ են ստանում։ Թուրքիայից բացի ո՞վ ներդրումներ կանի ադրբեջանական ձեռնարկություններում։
Պետական ընկերությունների ու ձեռնարկությունների մասնավորեցումն Ադրբեջանին կդարձնեն Թուրքիայի չհրկիզվող պահարանը, որտեղ Էրդողանը կարող է պահպանել կուտակած հարստությունը։ Դրա դիմաց նա խոստանում է օգնել Ալիեւին պահպանելու իշխանությունն ու կարողությունը։

Ադրբեջանում սկսվում է կարկանդակի բաժանումը, եւ Թուրքիան շտապում է վերցնել խոշոր պատառները՝ խոստանալով պահպանել Ադրբեջանը որպես պետություն։ Ալիեւը բանակն արդեն հանձնել է Թուրքիային, իսկ որպես «գրավ» պատրաստ է մասնավորեցնել պետական ձեռնարկությունները եւ Թուրքիայի ղեկավարությանը մոտ թողնել ազգային ակտիվներին։




Քոչարյանի զոհերը

Բաքուն ու Անկարան շատ կարեւոր փաստաթղթեր են նախապատրաստել, կողմերը քննարկել են Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցերը, ասել է ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին։





«Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները մինչ օրս չէին կարող շարժվել խորը դաշինքի ուղղությամբ որոշ իրավական պայմանավորվածությունների բացակայության պատճառով, ապա այս փաստաթղթերը դաշնակցության մակարդակը կբարձրացնեն ամենաբարձր մակարդակի։ Դրա արդյունքում Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները շատ սերտ կդառնան եւ կընդգրկեն ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական համագործակցությունը։ Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր փուլերում  կողմերը խորհրդակցելու են միմյանց հետո, եւ երկու կողմերի դիրքորոշումները հաշվի են առնվելու ոսկե միջինը որոնելիս», նշել է քաղաքագետը։

Նրա կարծիքով, պաշտպանության նախարարների պատասխան այցերի ժամանակ մանրամասն քննարկվել են Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի ստեղծման, իսկ հեռանկարում նաեւ Ապշերոնյան թերակղզում ռազմաբազայի ստեղծման հարցերը։


Թուրքիայի կողմից Ադրբեջանի կլանման գործընթացը չի կարող աննկատ տեղի ունենալ շահագրգիռ կողմերի համար։ Բայց կա՞ն այդ գործընթացին դիմագրավելու միջազգային լծակներ։

 



Իմանալ ավելին

Աղբյուր

Сообщение Թուրքիան կլանում է Ադրբեջանը․ Համաձայնագրեր են պատրաստվել появились сначала на mediatime.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->